Tuesday, 21 07 2026
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին

«Մենք հավատում ենք, որ Ալմա-Աթայի բանակցությունների ընթացքում հնարավորություն կլինի Ադրբեջանի հետ քննարկել մեր պարտավորությունները և դրանք գրավոր ամրագրել», Բուդապեշտում ասել է Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը՝ Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսում:

Այսօր հայտնի է դարձել, որ Ղազախստանի առաջարկով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա մայիսի 10-ին՝ Ալմաթիում:

Հայաստանի արտգործնախարարը Հունգարիայի գործընկերոջ հետ ասուլիսում հայտարարել է պարտավորությունների եւ դրանց գրավոր ամրագրման հավատի հանդեպ:

Ի՞նչ պարտավորությունների եւ գրավոր ամրագրման մասին է խոսքը եւ արդյո՞ք Ալմաթիի հանդիպման «սեղանին» կա որեւէ փաստաթուղթ: Համենայն դեպս, «գրավոր ամրագրման» մասին Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը առաջացնում է հարցեր: Խոսքը խաղաղության պայմանագրի նախագծի՞ մասին է, սկզբունքների՞, թե՞ մտադրությունների որեւէ հուշագրի, որ առաջարկում է օրինակ Աստանան՝ հանդիպմանը այսպես ասած «հեղինակություն» հաղորդելու համար: Իսկ հնարավո՞ր է, որ Հայաստանի առաջ դրված է որեւէ պարտավորության ուղղակի, թե անուղղակի «պահանջ», եթե հաշվի առնենք նաեւ մեկ այլ զուգահեռ ուշագրավ հանգամանք՝ ԱՄՆ դեսպանի առաջին անգամ այցը Շուշի:

Արարատ Միրզոյանը հայտարարությունը հնչեցրել է Հունգարիայում, որը ըստ տեղեկության արգելափակում է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին մոտ տասը միլիոն եվրոյի օժանդակությունը, ասելով, որ հավասարապես օժանդակություն ստանա նաեւ Բաքուն: Արարատ Միրզոյանը Հունգարիա այցի ընթացքում անկասկած քննարկել է այդ հարցը, եւ արդյո՞ք Բուդապեշտը ակնարկել է մայիսի 10-ի հանդիպման որեւէ ակնկալիք: Մայիսի 10-ին տեղի ունենալիք հանդիպումը ուշադրության է արժանի երկու հանգամանքի բերումով: Նախ, մայիսի 8-ին սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ կլինի ԵՏՄ հոբելյանական վեհաժողով:

Ի դեպ, այնտեղ է լինելու բնականաբար նաեւ Ղազախստանի նախագահը: Իհարկե, գուցե պետք չէ բացառել Նիկոլ Փաշինյանի այցի որեւէ փոփոխություն, պայմանավորված ներքաղաքական իրավիճակով: Համենայն դեպս, մայիսի 7-ին Փաշինյանը հրավիրել է ասուլիս եւ գուցե արժե դիտարկել տեսական հավանականություն, որ հղում անելով մայիսի 9-ին Երեւանում սպասվող իրադարձությանը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մուտքը քաղաք, Նիկոլ Փաշինյանն աննպատակահարմար գտնի երկրից բացակայելը:

Թեեւ, այդ դեպքում իհարկե կստացվի, որ նա ի ցույց է դնում որոշակի անհանգստություն: Բոլոր դեպքերում, Հայաստանում ներքաղաքական իրավիճակը ըստ էության այնպիսի «ներուժ» ունի, գոնե այս պահին, որ առնվազն արժե դիտարկել ֆորս-մաժորային «հղման» տարբերակը: Առավել եւս, որ կառավարող ուժի քարոզչությունը բաց տեքստով նշում է, թե սրբազանի շարժումը կառավարվում է Կրեմլից: Իհարկե քարոզչական ձեւակերպումներից զատ չկա որեւէ հստակ ապացույց, բայց, բոլոր դեպքերում, պետք չէ բացառել, որ Նիկոլ Փաշինյանը փորձի օգտագործել այդօրինակ մի խաղաքարտ: Մյուս հանգամանքը հենց այն է, թե Երեւանում ինչ կլինի մայիսի 9-ին՝ եթե նույնիսկ Հայաստանի վարչապետը մեկնի Մոսկվա:

Արդյո՞ք կլինի այնպիսի վիճակ, որը չի կարող ազդեցություն չունենալ 10-ին սպասվող հանդիպման վրա: Ընդ որում, ամենեւին պետք չէ բացառել, որ կարող է ունենալ Հայաստանի դիրքերի տեսանկյունից ընդհուպ դրական ազդեցություն, որքան էլ ներքին տրամաբանության մեջ այն լինի իշխող ուժի քաղաքական դիրքերին նետված ուժեղ մարտահրավեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում