Monday, 20 07 2026
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք

Եթե նախագիծն ընդունվի, ԵԽԽՎ-ն ծանր հարված կհասցնի սեփական հեղինակությանը. ՀԱԿ

Սեպտեմբերի 8-ին ԵԽԽՎ-ի Մոնիտորինգային հանձնաժողովն ընդունել է հոկտեմբերին լիագումար նիստում քննարկվելիք Հայաստանին վերաբերող հերթական բանաձևի նախագիծ:

Բանաձևի նախագիծը պարունակում է մի քանի անընդունելի դրույթներ, որոնք արժեզրկում են տարիների ընթացքում կատարված աշխատանքը, անշտկելի հարված հասցնում Եվրոպայի Խորհրդի հեղինակությանը հայ հասարակության աչքում, անգամ առաջացնում համոզմունք, որ ԵԽ համապատասխան ինստիտուտները որդեգրել են մի քաղաքական գիծ, որն ուղղված է Հայաստանում իշխանությունը կեղծված ընտրությունների և սեփական ժողովրդի դեմ համատարած բռնությունների և մարդկային զոհերով ուղեկցված բռնաճնշումների կիրառման միջոցով յուրացրած վարչախմբի դիրքերի ամրապնդմանը և նրա կողմից մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների սիստեմատիկ ոտնահարման կոծկմանը:

Այսպես, նախագիծը.

1. Առաջարկում ե փակված համարել 2008 մարտի 1-ի էջը, մինչդեռ մինչ օրս ոչ միայն չեն հայտնաբերվել 10 սպանությունների մեղավորները, այլև իշխանությունները ամեն բան արել են ոճրագործությունը կոծկելու և արդարադատությունը խափանելու նպատակով: Նման կեցվածքով ԵԽԽՎ-ն հակասում է անցյալում ընդունած իր իսկ բանաձևերին, ԵԽ տարբեր պաշտոոնյաների, այդ թվում` գլխավոր քարտուղարների կողմից արված հայտարարույթուններին, փաստորեն` խրախուսում նման հանցագործությունների կրկնությունը:

2. Անտեսում է այն հանգամանքը, որ երկխոսությունը սկսելուց հետո իշխանությունները նորից դիմել են ընդդիմության ակտիվիստների և նրանց փաստաբանների դեմ բռնությունների կիրառման մեթոդին, այնուհետև մերժել են Հայ Ազգային Կոնգրեսի երաշխիքներով Տիգրան Առաքելյանի ազատ արձակումը, համաձայն գործող օրենքի, ինչը ապացուցում է, որ Տիգրան Առաքելյանի նկատմամբ հալածանքները կրում են քաղաքական բնույթ: Հավատարիմ մնալով այն սկզբունքին, որ չի կարող լինել երկխոսություն քաղբանտարկյալների առկայության պարագայում, ընդդիմությունը ստիպված է եղել առկախել երկխոսությունը:

3. Անտեսելով բազմաթիվ ապացույցները, որ ընտրական կեղծարարությունը Հայաստանում տեղի է ունենում տասնյակ տարիների հասնող տևական մի ժամանակաշրջանում և կրում համակարգային, վերևից հրահանգված բնույթ, ինչպես նաև այն հանգամանքը, որ որևէ շոշափելի և արժանահավատ քայլ չի արվել ապագա ընտրությունների արդարությունը երաշխավորելու ուղղությամբ, կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին` զերծ մնալ այդ հավատը խարխլող գործողություններից և հայատարարություններից հանուն ընտրական գործընթացի նկատմամբ հանրային հավատի: Նման կոչն անտեսում է այն պարզ իրողությունը, որ ընտրությունների նկատմամբ հավատի ձևավորման միակ միջոցը` իշխանությունների կողմից արդար և ազատ ընտրությունների կազմակերպումն է, մինչդեռ նման ընտրություններ անցկացնելու հնարավորության վերաբերյալ Հայաստանում առկա հոռետեսությունն իշխանությունների վարքագծի անխուսափելի հետևանքն է: Տարակուսանքի պատճառ կարող էր լինել միայն նման հոռետեսության բացակայությունը:

4. Ողջունում է նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, անտեսելով այն հանգամանքը, որ երկխոսության բանակցությունների սեղանին դրված ընդդիմության պահանջների որևէ մեկն իրագործված չէ, ինչը նշանակում է, որ պահպանվել են ընտրակեղծարարության համար անհրաժեշտ բոլոր օրենսդրական բացերը:

5. Խախտում է անկողմնակալ և բացառապես Հայաստանի ժողովրդավարացմանն աջակցելու գործառույթն ստանձնած կազմակերպություն լինելու սկզբունքը՝ բացահայտ քաղաքական աջակցություն հայտնելով իշխանություններին Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն՝ արտահերթ ընտրությունների անցկացման նպատակահարմարության հարցում:

Հոկտեմբերին կայանալիք լիագումար նիստում այս նախագծին հավանություն տալու դեպքում ԵԽԽՎ-ն ծանր հարված կհասցնի սեփական հեղինակությանն ու կապացուցի, որ ԵԽԽՎ-ն և նրա համապատասխան կառույցները զբաղված են ոչ թե ժողովրդավարության բնագավառում Հայաստանի պարտավորությունների կատարմամբ և երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացմամբ, այլ բռնության, կեղծարարության և անպատժելիության մթնոլորտի խորացմանը նպաստելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում