Tuesday, 21 07 2026
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց
16:10
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ
15:50
Թրամփը հանձնարարական էր տվել այս մրցաշարը դարձնել պատմության մեջ լավագույնը. Ջուլիանի
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

36–ամյա տղամարդը հարվածել է կնոջը, սպանության փորձ կատարել աներոջ նկատմամբ․ նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Երևանի 36–ամյա բնակչի կողմից աներոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու, կնոջը հարվածելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու և ապօրինի կերպով զենք պահելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2023թ․ նոյեմբերի 28-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը 02:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տանը բնակվող ամուսինների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում ամուսինը՝ 36–ամյա տղամարդը, կնոջ նկատմամբ ֆիզիկական ներգործություն գործադրելու դիտավորությամբ, երկու անգամ հարվածել է վերջինիս այտին։

Ժամը 02:30-ի սահմաններում կնոջ հայրը, դստեր խնդրանքով, որդու հետ միասին եկել են հիշյալ տուն, որտեղ ամուսինների միջև առկա տարաձայնությունների կապակցությամբ քաշքշուկ է առաջացել հիշյալ կնոջ եղբոր, հոր և ամուսնու միջև։ Այդ ընթացքում վերջինս, վերցնելով իր անվամբ հաշվառված՝ «ՍԱՅԳԱ-410Կ» տեսակի որսորդական ողորկափող հրացանը, աներոջը և նրա որդուն առաջարկել է զրուցելու նպատակով դուրս գալ տանից։ Վերջիններս մերժել են առաջարկը, ինչից հետո տղամարդը դուրս է եկել տնից: Որոշ ժամանակ անց՝ ժամը 02:30-ից 03:00-ն ընկած ժամանակահատվածում, կինը՝ երկու անչափահաս երեխաների, հոր և եղբոր հետ դուրս է եկել տնից, նստել հոր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան և հեռացել։

Բնակության վայրից մոտ 50 մետր հեռավորության վրա 36–ամյա տղամարդը որսորդական հրացանի փողը պահել է դեպի ավտոմեքենան։ Վարորդը, արագացնելով ավտոմեքենայի ընթացքը, շրջանցել է նրան, սակայն 36–ամյա տղամարդը, իր կնոջ հորը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ավտոմեքենայում գտնվող անձանց, այդ թվում երկու անչափահաս երեխաների կյանքի համար վտանգավոր եղանակով, վերոնշյալ որսորդական հրացանով 4 անգամ կրակել է ավտոմեքենայի, մասնավորապես՝ վարորդի ուղղությամբ, սակայն կրակոցներից երկուսը վնասել են ավտոմեքենայի մի քանի հատվածներ:

Դրանից որոշ ժամանակ անց՝ ժամը 03:30-ից 03:40-ն ընկած ժամանակահատվածում, 36–ամյա տղամարդը, աներոջ նկատմամբ հոգեկան ներգործություն գործադրելու դիտավորությամբ, զանգահարել է վերջինիս և հնչեցրել սպանության սպառնալիքներ, որի հետևանքով նրա մոտ առաջացել են վախի և տագնապի զգացողություններ:

Պարզվել է նաև, որ 36–ամյա տղամարդը իր կողմից շահագործվող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի պահել է ինքնաշեն եղանակով ձևափոխված՝ ողորկափող հրազեն հանդիսացող «BARICAT R 2.5՛՛ S» մոդելի ռևոլվեր, որը հայտնաբերվել է նրա անձնական խուզարկության ժամանակ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 36–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 9-րդ կետերով և 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում