Thursday, 09 05 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ արքեպիսկոպոսը կոչով դիմեց Վահե Ղազարյանին
Մենք գալիս ենք մեր հարցերի պատասխանները ստանալու. Սրբազան
ՌԴ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Արևմուտքին
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ
Նախագահը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ
Ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության․ ՔԿ
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան
13:15
Նավթի գներն աճել են- 08-05-24
Ուղիղ. Բագրատ սրբազանի գլխավորած երթը մոտենում է Երևանին
Զգացական վայրիվերումների թոհուբոհի մեջ կենսականորեն անհրաժեշտ է, որ ազգովի զգաստ լինենք․ ՌԱԿ հայտարարությունը
Հայերը՝ խորհրդա-ճապոնական պատերազմում (1945 թ.)
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել
ՀՀ կառավարությունը կարևորում է միջազգային հեղինակավոր թանգարանների հետ համագործակցությունը
Էկոնոմիկայի նախարարը մայիսի 9-15-ը գտնվելու է ԱՄՆ-ում
Մեր պարտքն է անձնվիրաբար պաշտպանել և պահպանել մեր պետության անկախությունը․ նախագահ
Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին․ Տիգրան Ավինյան
ՀՀ մի շարք մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան
Մոսկվայում մեկնարկել է Հաղթանակի օրվան նվիրված շքերթը
Էրդողանի ակնկալիքը Ալմաթիից, եւ Երեւանի ինտրիգը
Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ․ Նազելի Բաղդասարյան
ՆԳՆ-ն այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին հորդորում է խստորեն պահպանել հասարակական կարգը
Կստեղծվի դատավորների գնահատման անկախ մարմին
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներն ավելին ստացան, քան ակնկալում էին․ Բաբկեն Թունյան
ՀՀ նախագահն ընդգծել է Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը
Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաները անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհում
ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին չոտնձգել իրավակարգի դեմ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով

Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները

Վալետայում մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Մալթայի Հանրապետության ԱԳ նախարարության Մշտական քարտուղար Քրիստոֆեր Կուտայարի գլխավորությամբ Հայաստանի և Մալթայի արտաքին գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը գոհունակությամբ արձանագրել են առաջին քաղաքական խորհրդակցությունների մեկնարկը՝ կարևորելով երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ընդգծել առկա համագործակցության զարգացման և ընդլայնման անհրաժեշտությունը տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հարցերին:

Նշվում է, որ նախարարի տեղակալը մալթացի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերին։ Այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգին առնչվող այլ հարցերի շուրջ:

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել Մալթայի խորհրդարանի Արտաքին և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Էդվարդ Զամիթ Լևիսի և հանձնաժողովի անդամների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում