Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

ՄՍԾ պաշտոնյաները մեղադրվում են նպաստառուներից կաշառք ստանալու մեջ. վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահատվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի պաշտոնատար անձանց կողմից նպաստառուներից կաշառք և ապօրինի վարձատրություն ստանալու, ինչպես նաև խարդախություն կատարելու բազմաթիվ դեպքեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի ստորաբաժանումների ղեկավարներ Տ. Կ.-ն և Հ. Ս.-ն, իրենց լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով նպաստառուների օգտին գործողություններ կատարելու համար, նույն կենտրոնի աշխատակից Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ, բազմաթիվ նպաստառուներից պարբերաբար ստացել են 30.000-ից 300.000 ՀՀ դրամ կաշառք:

«Նախաքննությամբ պարզվել է, որ Լ. Մ.-ն, Տ. Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ և իր մտերիմ Է. Խ.-ի միջնորդությամբ, 2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի բնակչի՝ պետական նպաստ ստանալու ժամկետը երկարաձգելու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար նրանից որպես կաշառք ստացել է 30.000 ՀՀ դրամ: Բացի այդ, դարձյալ Տ. Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ և Է. Խ.-ի միջնորդությամբ, Լ. Մ.-ն նույն մարզի մեկ այլ բնակչի օգտին գործողություն կատարելու, այն է՝ սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկելու և պետական նպաստ տրամադրելու գործընթացը սահուն և անխոչընդոտ կազմակերպելու համար 2023 թվականի սեպտեմբերին նրանից որպես կաշառք ստացել է 35.000 ՀՀ դրամ:

Վերը նշված եղանակով Տ. Կ.-ն և Լ. Մ.-ն 2023 թվականի տարբեր ամիսների ընթացքում Արարատի մարզի ևս 7 նպաստառուից որպես կաշառք ստացել են 30.000-50.000 ՀՀ դրամ՝ վերջիններիս սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկելու, վերագրանցելու, նպաստ ստանալը շարունակելու գործընթացը սահուն և անխոչընդոտ կազմակերպելու համար:

Բացի այդ, Տ. Կ.-ն Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել Արարատի մարզի բնակչից խարդախությամբ գումար հափշտակելու վերաբերյալ: Այսպես՝ Լ. Մ.-ն, քաջատեղյակ լինելով, որ հիշյալ քաղաքացուն վճարված նպաստի գումարը հետ գանձման ենթակա չէ, հետ գանձում կատարելու պատրվակով նրանից վերցրել է 30.000 ՀՀ դրամ, որը խաբեությամբ Տ. Կ.-ի հետ հափշտակել են: Պաշտոնատար անձ Լ.Մ.-ն նույն կերպ մեկ այլ նպաստառուից հափշտակել է 40.000 դրամ:

Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաև Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի մեկ այլ ստորաբաժանման ղեկավար Հ. Ս.-ի կողմից կենսաթոշակառուներից կաշառք ստանալու երեք դեպքի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լ. Մ.-ն Արարատի մարզի երեք բնակչի տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստացողների ցուցակում ընդգրկելու հարցը կարգավորելու դիմաց նրանցից որպես կաշառք պահանջել և ստացել է 200.000, 250.000 և 300.000 ՀՀ դրամ, որոնց մի մասը փոխանցել է Հ. Ս.-ին:

Բացի այդ, պարզվել է նաև, որ Լ.Մ.-ն Տ.Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ, Արարատի մարզի բնակիչներից մեկին որպես նպաստառու ձևակերպելու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար նրանից ստացել է 20.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն, որի մի մասը փոխանցել է Տ.Կ-ին:

Լ. Մ.-ին, Տ. Կ.-ին և Հ. Ս.-ին մեղադրանքներ են ներկայացվել 15 դրվագ կաշառք ստանալու, խարդախություն կատարելու և ապօրինի վարձատրություն ստանալու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում