Friday, 10 07 2026
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ

Բեռլինը գո՞հ է Բաքվի շանտաժից

Կարո՞ղ է առաջիկայում Ադրբեջանը ռազմական սադևրանք կիրառել Հայաստանի հանդեպ եւ իրագործել հարձակում: Այս հարցը, որ հնչում է պարբերաբար, վերստին առավել աշխույժ շրջանառվում է այն բանից հետո, երբ Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակը հայտարարություն տարածեց այսպես կոչված «4 գյուղերի» առանց նախապայման վերադարձի «պահանջի» մասին: Ընդ որում, այդ հայտարարությունն առավել ուշադրոության էր արժանի այն պատճառով, որ հնչեց Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների՝ սահմանազատման հարցերի հանձնաժողովնների նախագահների հանդիպումից հետո:

Ըստ էության նոր բան Բաքվից հնչած հայտարարության մեջ կարծես թե չկա, քանի որ հայտնի է վաղուց, որ Ադրբեջանը բարձրացնում է այսպես կոչված «անկլավների» հարցը, իսկ Հայաստանի վարչապետն էլ հայտարարել է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջության 86,6 ասվածը ներառում է նաեւ դրանք: Միաժամանակ, Փաշինյանը հայտարարել է, որ պետք է հասկանալ, թե որքան են այդ «անկլավների»  տարածքները:

Բաքուն թերեւս «որսալով» Հայաստանի վարչապետի այդ դիրքորոշումը, այժմ հայտարարում է, որ «անկլավները» պետք է ստանա առանց նախապայմանի, իսկ մնացյալ հարցերը պետք է քննարկվեն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում, նկատի ունենալով Հայաստանի դիրքորոշումը առ այն, որ 31  գյուղերի կենսական տարածքներ գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո: Ինչպիսի՞ն է քննարկումների բուն պատկերը, որքանով է այն համարժեք այն պատկերին, որ ձեւավորվում է հրապարակային հայտարարություններով, բարդ է ասել, սակայն հրապարակավ տպավորությունը այն է, որ Ադրբեջանը գնում է այսպես կոչված «4 գյուղերի» հարցը սրելու եւ այդ կերպ՝ ռազմական սադրանքի հողն այսպես ասած առարկայացնելու գործողության: Մտահոգիչ է այն, որ այդ առնչությամբ չկա միջազգային դիրքորոշում:

Օրինակ, ի՞նչ է մտածում դրա վերաբերյալ Գերմանիան, որը փետրվարին նախաձեռնել է Հայաստան-Ադրբեջան բարձր մակարդակկի, եւ արտգործնախարարների մակարդակկի հանդիպում: Բեռլինը կառուցողակա՞ն է համարում Ադրբեջանի առանց նախապայմանի բարձրաձայնվող պահանջը: Այդպիսի շեշտադրում հնչե՞լ է Գերմանիայի հովանու ներքո հանդիպումներում: Իսկ մյուս միջազգային դերակատարները: Այստեղ բավականին հստակ է ռուսների դիրքորոշումը, որոնք պարբերաբար հայտարարում են, որ բոլոր հարցերի կարգավորումը եռակողմ փաստաթղթերն են, իսկ սահմանազատման հարցերի լուծման «բանալիները» ՌԴ ԳՇ արխիվներում են: Ընդունելի է այս դիրքավորումը, վտանգների եւ հնարավորությունների ինչ հարաբերակցություն ունի՝ այլ հարց է, բայց անկասկած է, որ առայժմ ամենից հստակ, առավելագույնս պարզ դիրքավորումն է:

Այլ հարթակներում կա միայն հղում 991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, սակայն դա չի կարող լինել հստակություն, որովհետեւ այդ հռչակագրի հանգամանքը ունի մեղմ ասած հարաբերականության ահռելի չափաբաժին: Իսկ Ադրբեջանը խաղում է հենց այդ «հարաբերականության» վրա, մյուս կողմից «որսալով» Երեւանի հայտարարությունները, որոնք արվում են արեւմտյան հարթակներում բանակցային գործընթացի «ոգով եւ տառով»՝ սկսած 2022-ի Պրահայից, սակայն գետնի վրա ավելի տարածություն են տալիս ադրբեջանական խաղի համար: Բաքվի ռազմատենչ հավակնությունների, նաեւ շանտաժայյին մեթոդաբանության հանդեպ առարկայական արձագանքի բացակայությունը ըստ էության վերածվում է այդ մեթոդաբանության նվազագույնը լուռ խրախուսանքի: Այդ կերպ Ադրբեջանը «ստացավ» ամբողջ Արցախը, այժմ դրել է նվազագույնը «4 գյուղերի»  հարց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում