Tuesday, 21 07 2026
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հայաստանի իշխանության «բանանային ընդդիմությունը»

Նախօրեին հայտնի է դարձել, որ հետախուզվող, Մոսկվայում պատսպարվող Միհրան Պողոսյանը, որն ավելի հայտնի է Հայաստանում տարիներ առաջ ունեցած բանանի ներկրման մենաշնորհով, ԴԱՀԿ ղեկավարի պաշտոնով, Պանայի օֆշորի հայտնի գործով, վերջերս էլ՝ ավելի քան մեկ տոննա թմրանյութի ներկրման պատմությամբ, որ իրականացվել է նրա՝ բանան ներկրող ընկերության բեռներով, բացել է կուսակցություն եւ պայքարելու է ազգային միասնության ու այդ միասնությամբ Հայաստանը փրկելու, Հայաստանը ներկայիս գործող կառավարությունից ազատելու համար:

Առաջին հայացքից սա այլ բան չէ, քան քաղաքական անեկդոտ, որի հանդեպ պետք է պարզապես համապատասխան վերաբերմունք՝ ոչ ավելի: Ամբողջ հարցն այն է սակայն, որ առերեւույթ այդ քաղաքական անեկդոտի կամ այդօրինակ անեկդոտանման պատկերների տակ ծավալվում է հայկական քաղաքական ողբերգությունը, արդեն գրեթե երեք տասնամյակ, ու կարծես թե չունի վերջ: Հայաստանի որեւէ իշխանություն պարզապես կերազի, որպեսզի իր դեմ «սրբազան» պայքարի դուրս գա ԴԱՀԿ Միհրանը, որը նախկին կառավարող համակարգի թերեւս ամենաօդիոզ, ամենավարկաբեկված դերակատարներից մեկն էր:

Եվ, երբ այդօրինակ դերակատարները այսօր զբաղված են քաղաքական հայտերով, պարբերաբար դուրս գալով ջրի երես, անկասկած է մի բան, որ այդ ամենի արդյունքը լինելու է Հայաստանի հասարակական-քաղաքական արդիականացման հեռանկարի ճահճացումը: Նախկին կառավարող համակարգն իր առավել եւս օդիոզ դեմքերով, որոնց գործոնն առավել հնչեղ անտուրաժ է ստանում Մոսկվա փախած լինելու եւ այնտեղ ապասատանելու հանգամանքի շնորհիվ, անխափան եւ թերեւս անթերի աշխատող մի արգելափակոց է Հայաստանի ներկայիս կառավարող մեծամասնության համար՝ քաղաքական մրցակցության որեւէ լուրջ հեռանկար թույլ չտալու համար:

Ըստ երեւույթին այդտեղ է նաեւ հարցի պատասխանը, թե ինչու եւ ինչպես են կարողացել այդ մարդիկ դուրս գալ Հայաստանից եւ խուսափել այն քրեական պատասխանատվությունից, որին նրանց իվրեւ թե փորձել է ենթարկել Հայաստանի նոր իշխանությունը: Շատերն են թերեւս լսել «բանանային պետություն» արտահայտությունը, որը խորհրդանշում է այդ պետության բովանդակազրկությունն ու գործնականում ամբողջական ենթակայությունը արտաքին գործոններին: Հայաստանի պարագայում թերեւս շրջանառության մեջ կարող է մտնել «բանանային ընդդիմություն» հասկացությունը, որպիսին ունենալ կերազի ցանկացածծ իշխանություն, առավել եւս հանրային վարկանիշի էական խնդիր ունեցողը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում