Saturday, 11 07 2026
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի

Վտանգավոր «Ջինը» բաց է թողնվել շշից

Բաքվի ղեկավար Ալլիեւի հատուկ հանձնարարությունների դեսպան Էլչին Ամմիրբեկովը հայտարարել է, թե Ադրբեջանը խնդիր է տեսնում ոչ միայն Հայաստանի Անկախության հռչակագրում, այլ նաեւ մի շարք այլ փաստաթղթերում, եւ այդ մասին պարբերաբար հայտնում է Երեւանին: Երեւանը հայտարարում է, որ Անկախության հռչակագրի վերաբերյալ քննարկումները բացել է ամենեւին ոչ Ադրբեջանի պահանջով: Սակայն, Ադրբեջանից հնչող հայտարարությունները վկայում են հակառակի մասին:

Կամ, եթե նույնիսկ դա չի եղել Ադրբեջանի պահանջ՝ եթե դիտարկենք այդ տարբերակը, ապա Բաքուն այժմ ակնհայտորեն օգտվում է Երեւանի բացած քննարկումներից եւ օգտագործում այն Հայաստանի դեմ, առաջ քաշելով նոր «փաստաթղթային» պահանջներ: Բայց, խորքային առումով խնդիրը անգամ այստեղ չէ: Խորքային առումով խնդիրը ինքնին այն է, որ Հայաստանը իր վրա է վերցրել պատասխանատվության մի բեռ, որը կառավարելու լծակները սակայն իր ձեռքին չեն:

Մասնավորապես, Հայաստանը բացելով Անկախության հռչակագրի թեման ըստ էության առաջ է մղում մի տրամաբանություն, ըստ որի, մենք չենք ապրի խաղաղ պայմաններում, եթե չփոխենք հռչակագիրը եւ չհրաժարվենք հետխորհրդային պետականության իրավա-քաղաքական ինքնությունից: Մի կողմ թողնենք՝ իրավացի՞ է այդ տրամաբանությունը, հիմնավո՞ր է, թե՞ ոչ: Առնվազն ակնառու է, որ ռեգիոնալ խաղաղության եւ կայունության հարցերի քննարկման, գեներացման, խմորման, լուծման տիրույթը դուրս է Հայաստանի հանրապետությունից՝ օբյեկտիվորեն դուրս է:

Միաժամանակ, դրսում որեւէ մեկը չի էլ փորձում այդ հարցերի համար ստանձնել այսպես աասած ուղղակի, թե անուղղակի որեւէ պատասխանատվություն, իսկ Հայաստանը «ապակայունացման» աղբյուրի պատասխանատվությունը վերցնում է իր վրա, այն դեպքում, երբ թերեւս քիչ չեն աշխարհաքաղաքական սուբյեկտները, որոնք այսօր շախմատային ամբողջ խաղատախտակի երկայնքով խաղում են նաեւ ապակայունացման վրա, բնականաբար նաեւ Կովկասի ուղղությամբ: Բայց, «ջինը» կարծես թե բաց է թողնված շշից եւ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բացել է մի «դիսկուրս», որը կարծես թե չի թողել նահանջի ճանապարհ, փոխարենը բացելով Հայաստանի հանդեպ պահանջների նոր ճանապարհներ, որոնք սակայն չեն անցնում «խաղաղության խաչմերուկով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում