Saturday, 11 07 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Financial Times-ը Արմեն Սարգսյանի գիրքը ճանաչել է լավագույնների շարքում

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հեղինակած և վերջերս լույս տեսած «The Small States Club» («Փոքր երկրների ակումբ») գիրքը Financial Times-ի կողմից ճանաչվել է քաղաքատնտեսական թեմայով լավագույն նոր գրքերից մեկը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակից, հեղինակավոր պարբերականը նշում է, որ Հայաստանի նախկին նախագահն իր գրքում անդրադառնում է այն փոքր պետություններին, որոնք զգալի հաջողությունների են հասել և այն դասերին, որոնք նրանք կարող են տալ մյուսներին. «Երբ ռեսուրսներն ուժ և իշխանություն են բերում, քչերն են հակված լինում «մեծ նախանձով» նայել աշխարհագրորեն փոքր տարածք զբաղեցնող ազգերին:

«Բայց բարդ աշխարհում կառավարումը պետք է ավելի արագաշարժ լինի: Իսկապես, մինչ խոշոր տնտեսությունները մտածում են, թե ինչպես արձագանքել տնտեսական, աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական տեղաշարժերին, Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը փոքր պետությունների ճկունության և ադապտացիայի հետաքրքրաշարժ ու արդիական վերլուծություն է ներկայացնում «Փոքր երկրների ակումբ․ Ինչպես փոքր խելացի երկրները կարող են փրկել աշխարհը» գրքում»:

Արմեն Սարգսյանը դիվանագետի, պետության ղեկավարի իր ճամփորդությունների, հանդիպումների և փորձառության միջոցով ներկայացնում է տարբեր փոքր երկրներ, այդ թվում` Սինգապուրը, ԱՄԷ-ն, Էստոնիան, Իռլանդիան և Բոտսվանան` փորձելով բացահայտել, թե ինչպես նրանք վերածնվեցին այն պարագայում, երբ դա հավանական չէր թվում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ, ըստ Արմեն Սարգսյանի, հաջողած երկրների դասերի բաղադրիչներից են ինքնության ուժեղ զգացողությունը, նպատակի գիտակցումը, արդյունավետ կառավարումը, իրավասու առաջնորդները, որոնք ներգրավված են ռազմավարական և պրագմատիկ որոշումների կայացման մեջ: Նա համոզված է, որ այս ամենի առկայության դեպքում փոքր պետությունները կարող են 21-րդ դարի բարդ մարտահրավերները հաղթահարել ավելի խելացի ձևերով, քան ավանդաբար խոշոր տերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում