Monday, 13 07 2026
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան

Բազմակի նշանակության ուժային խոշոր գործողություն

Էկոնոմիկայի նախարարությունում իրականացված հակակոռուպցիոն աղմկոտ, խոշոր գործողությունը, որ հանրության ուշադրությունը գրավել էր նախօրեին, խորքային առումով թերեւս հենց յուրայիններին միտված ցուցադրական ակցիա է, ինչի մասին է ըստ էության վկայում եւ այն, որ այդ գործողության շրջանակում իրավապահների «մոտ» է հայտնվել նաեւ ԱԺ նախագահ Սիմոնյանի եղբոր կինը: Այս պահի դրությամբ հայտնի չէ նրա քրեաիրավական կարգավիճակը, բայց նաեւ եղել է մամուլի տեղեկություն, որ դատարան է ներկայացվել նրան կալանավորելու միջնորդություն: Աղմկոտ գործի շրջաննակում սա խոսուն փաստ է:

Ընդ որում, այդ հանգամանքը ունի բազմակի օգտագործման հնարավորություն: Քաղաքական բարձրագույն ղեկավարությունը կամ պարզապես վարչապետ Փաշինյանը մի կողմից կարող է ցույց տալ հանրությանը, որ վարվում է հակակոռուպցիոն անխնա պայքար եւ այն կանգ չի առնի անգամ, եթե ճանապարհին հայտնվեն նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներ կամ մերձավորներ: Մյուս կողմից, դա նաեւ հենց ներիշխանական շրջանակին «ահ» փոխանցելու, ներշնչելու ակտ է, որ՝ իրավիճակը մշտական վերահսկողության ներքո է եւ «խաղ աջ» կամ «խաղ ձախ»՝ կարժանանա կոշտ եւ խիստ վերաբերմունքի:

Վերջին ամիսներին բազմիցս շոշափել եմ այդ հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն դիտարկում է քաղաքական արտահերթ զարգացումների սցենարներ՝ ըստ անհրաժեշտության կիրառելու համար, իսկ դա նրա համար կարեւորագույն հարց է դարձնում այսպես ասած թիմի վերահսկողությունը: Ընդ որում, հատկանշական է մի հանգամանք եւս: Օրեր առաջ ուշադրության արժանացրի այն, որ Ազգային ժողովի նախագահը տելեգրամյան իր ալիքում՝ Սահմանադրության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բացած թեմայի ֆոնին, որոշել էր «վերաբացել» զինանշանի եւ օրհներգի փոփոխության իր թեման:

Նկատել էի, որ այդ հանգամանքը կարծես թե խոսում է այն մասին, որ կա ոչ միայն Նիկոլ Փաշինյանին լավագույնս «շարունակելու» ներիշխանական մրցակցություն, այլ նաեւ գուցե մրցակցություն արտաքին հասցեատերերի հանդեպ նրան «գերազանցելու» հարցում, հատկապես, երբ բավականին աշխույժ են նաեւ խոսակցությունները, թե արեւմտյան գործընկերները դիտարկում են իշխանության ներսում Փաշինյանին այլընտրանքներ: Իրավիճակի այդ գնահատականիս ֆոնին, երկու օր անց տեղի է ունենում էկոնոմիկայի նախարարության հանդեպ իրավապահ խոշոր գործողությունը, որի, թեկուզ պայմանական, հարաբերական «թիրախներին» մեկն էլ դառնում է ԱԺ նախագահի եղբոր կինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում