Իսպանական դատարանը բասկ անջատողականների առաջնորդներից մեկին` Արնալդո Օտեգիին դատապարտել է 10 տարվա ազատազրկման` «Բատասունա» արգելված կուսակցությունը նորից վերաբացելու փորձի համար: Այս մասին ուրբաթ օրը` սեպտեմբերի 16-ին, հայտնել է France Presse գործակալությունը:
Cadena Ser ռադիոկայանի տվյալներով` նույն մեղադրանքն է ներկայացվել նաև LAB ազգային արհմիության գլխավոր քարտուղար Ռաֆայել Դիազին: Նախաքննության վարկածով՝ Օտեգին և Դիազը եղել են ETA անջատողական խմբավորման առաջնորդներից: Դատի ընտացքում դատարանը նաև մեղադրական վճիռներ է կայացրել Օտեգայի 6 համախոհների նկատմամբ:
Ինքը` 53-ամյա Արնալդո Օտեգան, հերքում է իր հասցեին հնչեցված բոլոր մեղադրանքները: Բասկերի ղեկավարի խոսքերով` ինքը և իր համախոհները փորձում էին համոզել ЕТА-ի ղեկավարությանը հրաժարվել բռնություններից և անցնել պայքարի քաղաքական մեթոդներին: