Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Չինաստանի միջուկային հետաքրքրությունը Հայաստանում

Անցնող շաբաթ տեղի ունեցավ մի իրադարձոություն, որը անվտանգային, քաղաքական հարցերի թոհուբոհում մնաց ստվերում, թեեւ իր էությամբ թերեւս ոչ միայն բավականին քաղաքական է, այլ աշխարհաքաղաքական: Հայաստանում Չինաստանի դեսպանը այցելել էր Հայաստանի ատոմային էլեկտրակայան՝ ճանաչողական այցով, ինչպես նշվել էր հաղորդագրության մեջ: Թե հատկապես ի՞նչն էր ուզում «ճանաչել» չինացի դիվանագետը, պարզ չէ, սակայն ինքնին բնութագրումը հատկանշական է, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ հայկական ատոմակայանի թե էներգետիկ, թե քաղաքական, թե տեխնոլոգիական նշանակության իմաստով:

Ի վերջո, հայկական ատոմակայանի շահագործումը երկարաձգվում է հերթական անգամ, իսկ դա ամենեւին էլ սովորական տեխնոլոգիական ցիկլ չէ խաղաղ ատոմային էներգիայի բնագավառում: Խոսել հայկական ատոմակայանի քաղաքական, ընդհուպ ռազմա-քաղաքական նշանակության մասին, երեւի թե նույնպես ավելորդ է: Դե, իսկ այն, որ Հայաստանի էններգետիկ անվտանգության հարցում ՀԱԷԿ-ն ունի շոշափելի եւ առանձննահատուկ դեր, նույնպես կասկածից վեր է: Այդ բաղադրիչներից հատկապես ի՞նչն է հետաքրքրել Չինաստանի դեսպանին, պարզ չէ, սակայն անկասկած է, որ Հայաստանի ատոմակայանի հանդեպ Պեկինի հետաքրքրությունը՝ որ դրսեւորվում է դեսպանի մակարդակով, վկայում է Հայաստանի եւ գուցե ընդհանրապես ռեգիոնալ անվտանգության հարցերում Պեկինի համապարփակ ուշադրության մասին:

Ըստ հաղորդագրության, դեսպանը ատոմակայանի ղեկավարության հետ քննարկել է նաեւ միջուկային էներգետիկայի բնագավառում հնարավոր գործակցության հարցեր: Մեծ հավանականությամբ, գործող ատոմակայանը Չինաստանի համար ավելի շուտ «ինֆորմացիոն առիթ» է, իսկ բուն հետաքրքրության առարկան կարող է լինել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցը, որ պարբերաբար քննարկվում է աշխուժորեն, եւ այդ քննարկումները ծավալվեցին նաեւ օրերս, երբ թեմային անդրադարձել  էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանին «մոդուլային ռեակտորների» առաջարկ ունենալու մասին խոսել են ամերիկացի դիվանագետներ: Ռոսատոմը իր հերթին Հայաստանին առաջարկում է նոր ատոմակայանի շուրջ բանակցություններ:

Արդյո՞ք Չինաստանը ունի մտադրություն «մտնել» այդ գործընթացի մեջ եւ իր հերին ունի առաջարկներ Հայաստանին, կամ այդպիսիք մշակելու եւ ներկայացնելու մտադրություն, ինչի համար էլ Չինաստանի դեսպանը ստացել է Հայաստանի ատոմակայան «ճանաչողական այց» կատարելու հանձնարարություն: Չինաստանը ունի ատոմային էներգետիկայի զարգացմման ծրագիր, թեեւ ներկայումս իհարկե Չինաստանի էներգետիկ համակարգում ատոմակայանների տեսակկարար կշիռը փոքր է՝ 4.9 տոկոս: Այդուհանդերձ, Պեկինը ծրագրում է մինչեւ 2030 թվականը եռապատկել իր միջուկային էներգետիկայի հզորությունը: Չինաստանն ունի միջուկային էներգետիկայով զբաղվող երեք խոշոր ընկերություն. China National Nuclear Corporation-ը, որը Չինաստանի ազգային միջուկային էներգետիկայի դրոշակակիրն է, China General Nuclear Power Group, որն աշխատում է հիմնականում Չինաստանի հարավ-արեւելքում եւ մասնագիտանում է ֆրանսիական միջուկային տեխնոլոգիաները յուրացնելու մեջ, եւ State Power Investment Corporation-ը, որը մասնագիտանում է ամերիկյան միջուկային տեխնոլոգիաները յուրացնելու մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում