Sunday, 12 07 2026
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն

«Մերձավոր Արեւելք-Սեւծովյան-կասպյան» փազլ. նոր պատերա՞զմ, թե՞ դիվանագիտական փասյանս

Եմենի հուսիները ենթարկվել են անգլո-ամերիկյան թիրախային հարձակման: Տարեվերջին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, նախկին վարչապետ Քեմերոնը հայտարարել է, որ Իրանը սպառնալիք է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում: Հուսիները համարվում են իրանական պրոքսի զինված խմբավորում, որ աշխարհի մի շարք երկրներում ճանաչված է որպես «ահաբեկչական»: Հուսիների դեմ պատժիչ հարվածներն Իրանի արտգործնախարարությունը որակել է «միջազգային իրավունքի խախտում»:

Գրեթե անմիջապես ալիեւյան քարոզչությունը հակադարձել է, որ հուսիները Եմենում «օրինական իշխանություն չեն, ուստի անգլո-ամերիկյան պատժիչ հարվածները միջազգային իրավունքին ոչ մի կերպ չեն հակասում»: Իրավիճակին անդրադարձել է նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը: Նա հուսիների դեմ գործողությունները որակել է «անհամաչափ ուժի կիրառում»: Էրդողանն, իհարկե, բուն գնահատականը փաթեթավորել է Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի հասցեին հռետորաբանությամբ եւ ասել, թե նրանք «ցանկանում են Կարմիր ծովը դարձնել արյան բաղնիք»- բայց չափազանց էական է, որ նա Գազայի հատվածում պատերազմը նույնպես վերագրել է ԱՄՆ-ին եւ Անգլիային՝ դարձյալ որպես «անհամաչափ ուժի կիրառում»:

Պաղեստինի հարցում Թուրքիան առերեւույթ Իրանի հետ միասնական դիրքորոշում որդեգրելու նպատակ էր հռչակել, սպավում էր, որ թուրք-իրանական բարձր մակարդակի հանդիպումը պարզություն կամ գոնե կանխատեսելիություն կհուշի, բայց հունվարի 4-ին Քերմանում տեղի ունեցավ ահաբեկչություն, եւ Իրանի նախագահը չմեկնեց Թուրքիա: Որեւէ տեղեկություն չկա՝ կկայանա՞ այդ այցը, թե՞ ոչ: Ենթադրվում է, որ՝ ոչ: Թուրքիայում մեկնարկել է տեղական ընտրությունների քարոզարշավը, առաջիկայում Իրանը կմտնի ներքաղաքական լարվածության փուլ՝ սպասվում են խորհրդարանական ընտրություններ:

Ըստ երեւույթին, Իրանի շուրջ հնարավոր զարգացումների կանխատեսման տրամաբանության մեջ է նաեւ հայ-ադրբեջանական բանակցություններում Ալիեւի դիրքորոշման կտրուկ կոշտացումը, մանավանդ «Զանգեզուրի միջանցքի» խնդրի վերարծարծումը: Գազայում «անհամաչափ ուժի կիրառման» մասին Էրդողանի դիտարկումը չի կարող ենթատեքստ եւ դիվանագիտական ուղերձի կարեւորություն չունենալ: Թեեւ Թուրքիայի նախագահը հավաստիացրել է, որ հետամուտ է լինելու, որպեսզի Հաագայի դատարանում արդարացի վճիռ կայացվի, բայց, ամենայն հավանականությամբ, արդարացի է փորձագիտական գնահատականը, որ նրա խնդիրը ոչ թե առհասարակ հրեական պետության, այլ՝ կոնկրետ Նեթանյահուի հետ է:

Իրանի հովանավորյալ ուժերը ցավոտ հարվածներ են ստանում նաեւ Սիրիայում, Լիբանանում, Իրաքի հյուսիսում, որտեղ, ի դեպ, տարեսկզբից Թուրքիան վերսկսել է «Մագիլ եւ փական» պայմանական անունով ռազմագործողությունը: Ֆորմալ առումով Անկարայի թիրախը «քուրդ ահաբեկիչներն» են, բայց ինչու՞ է այն համընկնում Սիրիայում Իրանի պրոքսի ուժերի դեմ ամերիկյան ռմբակոծումներին: Բաքվի իշխանամերձ մամուլն արձանագրում է, որ Իրանը Մերձավոր Արեւելքում «թույլատրելի բոլոր գծերը հատել է եւ նրան հասկացնում են, որ ԱՄՆ թուլության մասին պատկերացումը թյուր է»:

Թուրքիան չի՞ նպաստել, որպեսզի ԱՄՆ-ի ուժի մասին Իրանը «թյուր պատկերացում կազմի»: Իրանն, իհարկե, տարածաշրջանի վերջին երկիրը չէ, որպեսզի սեփական հետախուզական եւ վերլուծաբանական հաստատությունները չունենա եւ հիմք ընդունի այլոց հուշումները, բայց գործնականում իրենց հաշվարկներում սխալվում են նաեւ ուժեղները: Իսրայելի օրինակը բավական ցայտուն է, եթե, իհարկե, դա Իրանին դիմակայության ներքաշելու մեծ նախագծի դետալներից մեկը չէ: Մի նպատակի Թուրքիան հասել է՝ արաբա-իսրայելական հաշտությունը չի կայացել եւ, երեւի, տասնամյակներով հետաձգվում է:

Ռուս-իրանական ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը հերթական անգամ հետաձգվել է: Արեւմուտքը դրա դիմաց «ուկրաինական քաղցրաբլիթով» կվճարի՞ Ռուսաստանին: Բայց այդ դեպքում Ռուսաստանը Դերբենտի մոտ կունենա նույն ՆԱՏՕ-ի հետ դիմակայության գիծ: Այդ հավանական «խճանկարում» ո՞րն է Հայաստանի տեղը եւ նրա «գույնը»: Եւ ամենակարեւորը՝ այդ «փազլը» նոր պատերազմո՞վ, թե՞ «մանժետից հանվող խաղաքարտերի ճշգրտմամբ» կարող է հավաքվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում