Tuesday, 21 07 2026
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար

«Յալթա-2»-ի ուրվապատկեր. Հայաստանի եվրասիական «ներկալումը» հաղթահարելի՞ է

Կիեւի, Խարկովի, Լվովի, ուկրաինական այլ քաղաքների զանգվածային հրթիռակոծությունից հետո, որ Ռուսաստանն իրականացրել է դեկտեմբերի 29-ին, Ուկրաինայի պահանջով գումարվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Նեբեզնյան հայտարարել է, որ Մոսկվան միշտ պատրաստ է Կիեւի հետ բանակցությունների՝ «հոյակապ հնարավորություն ստեղծելով, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնվի, բնականաբար՝ առանց Ղրիմի, որ դեռեւս 2014 թվականին է իր որոշումը կայացրել եւ միավորվել Ռուսաստանին»:

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի Մերձավոր Արեւելքի հարցերով ենթակոմիտեի աշխատակազմի նախկին տնօրեն, պաշտպանության նախարարի արտաքին քաղաքականության հարցերով օգնականի նախկին տեղակալ Սթիվեն Բրայենը Հոնկոնգի Asian times թերթում կարծիք է հայտնել, որ Բայդենի վարչակազմին չի հաջողվել «գաղտնի բանակցությունների միջոցով Ուկրաինայի նախագահին համոզել, որ Մոսկվայի հետ բանակցություններ սկսի»:

Նա համարում է, որ ստեղծված իրավիճակից հնարավոր ելքը Վաշինգտոնի կողմից Ուկրաինայում «իշխանափոխությունն է եւ զինվորական կամ քաղաքական շրջանակներից այնպիսի մարդու ընտրությունը, որ պատրաստ կլինի ռուսների հետ բանակցություններ սկսել»: Սա փորձագիտական կամ միայն փորձագիտական գնահատակա՞ն է, թե Յորքթաունի համալսարանի Անվտանգության քաղաքականության կենտրոնի ավագ աշխատակից Բրայենը տիրապետում է կոնֆիդենցիալ տեղեկատվություն՝ փաստ է, որ Ուկրաինայի նախագահի եւ ԶՈՒ գլխավոր հրամանատարի միջեւ տարաձայնությունները բացահայտված են:

Ավելի վաղ ամերիկացի փորձագետները Ուկրաինայի դեպքում կիրառելի էին տեսնում Կորեայի նախադեպը: Այսօր, երեւում է, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը, այնուամենայնիվ, գաղտնի քննարկումներ ունենում են: Այլապես ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Նեբեզնյան չէր հայտարարի, որ Մոսկվան պատրաստ է Կիեւի հետ քննարկել առանց Ղրիմի Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման հնարավորությունը, ինչին ԱՄՆ առաքելության խորհրդական Քելլին փաստացի չի հակադարձել:

Փաստացի ստացվում է, որ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելուց առաջ Վլադիմիր Պուտինը ճիշտ էր, երբ ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին առաջարկում էր «Յալթա-2» համաձայնության հասնել: Այսօր ստեղծվել է իրավաճակ, երբ ռուսական հրթիռը հայտնվում է Լեհաստանի օդային տարածքում, բայց Վարշավան Մոսկվային ուղղակի մեղադրանքից ձեռնպահ է մնում եւ պաշտպանության նախարարի մակարդակով հայտարարում, թե «գուցե դա տեխնիկական սխալի հետեւանք է, պետք է ուսումնասիրել»:

Ասել, թե Միացյալ Նահանգները կամ հավաքական Արեւմուտքը ,,զենքերը վայր է դրել,,՝ դեռեւս վաղաժամ է: Բայց, կածես, ակնհայտ է, որ ուկրաինական պատերազմում Ռուսաստանը չի պարտվելու: Խնդիրն այն է, թե Պուտինն այդ ռեսուրսն ինչպես է օգտագործելու: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ռուսական զորախումբը մինչեւ 2025 թվականը կմնա Լեռնային Ղարաբաղում: ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինն արձագանքել է անմիջապես՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ենթադրում է ժամկետների երկարաձգում, եւ այդ հարցերը Մոսկվան «հարգալի եւ կառուցողական մթնոլորտում քննարկում է բացառապես» Բաքվի հետ: Այսինքն, եթե Ռուսաստանը եւ Ադրբեջանը հասնեն համաձայնության, ապա Հայաստանն առարկելու ոչինչ չի ունենա կամ այդ առարկությունը իրավական հետեւանք չի թողնի:

Այդ հավանականությունը, թերեւս, Հայաստանի լրջագույն մարտահրավերն է, որ, գուցե, այդքան առարկայական չլիներ, եթե քաղաքական Ստեփանակերտը չտառապեր «Ռուսաստանը երբեք չի թողնի Լեռնային Ղարաբաղը» մանկամտությամբ: Ռուսաստանը չի թողնում Լեռնային Ղարաբաղը, բայց այն այլեւս հայկական չէ: Ակնկալել, որ ՄԱԿ-ը սահմանելու է Արցախի «մանդատային կառավարում»՝ ինչպիսի հեռանկար ներշնչում են ստեփանակերտյան որոշակի շրջանակներ, միայն մի հետեւանք կարող է ունենալ՝ Հայաստանի «ներկալում» Մեծ Եվրասիայում: Կա՞ այս սպառնալիքը դիվանագիտական գործիքակազմով չեզոքացնելու հնարավորություն: Պետք է կենտրոնանալ նոր ռեսուրսներ ներգրավելու եւ Ռուսաստանի հետ բոլորովին այլ որակի հարաբերություններ կառուցելու վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում