Ինչպես գրում է բրիտանական Metro.co.uk կայքը, սուրճի թեստավորող Դեյվ Ռոբերթսն ապահովագրել է իր քիթը 3 միլիոն դոլարով: Nestle ընկերության գլխավոր մասնագետն ունակ է ճանաչել սուրճի նույնիսկ ամենանուրբ հոտերը և ասել, թե կոնկրետ որ մայրցամաքում է այն աճեցվել:
Դեյվ Ռոբերթսն ասում է, որ իրենց խոհանոցից բուրող սուրճի հոտն է հենց իրեն դրդել սկսել իր կարիերան: Հոտով սուրճ աճեցնելու վայրն ու որակը որոշելը բացառիկ ունակություն է: Այդ պատճառով Դեյվի մակարդակի շատ մասնագետներ ապահովագրում են իրենց քթերը: 2008թ. հայտնի սոմելյե Իլյա Գորտն իր քիթն ապահովագրել էր մոտ 11 միլիոն դոլարով:










































