Tuesday, 21 07 2026
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Զինծառայությունից ազատելու համար կաշառքի պատրվակով 15,3 հազ. դոլարի հափշտակության վարույթով նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է պարտադիր ժամկետային ծառայությունից խուսափելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձի, դրան օժանդակելու, խարդախությամբ նշված գումարների հափշտակության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտում նախաձեռնված, ապա Քննչական կոմիտե փոխանցած քրեական վարույթի նախաքննությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի բնակիչը, տեղեկություն ունենալով այն մասին, որ Քարակերտ գյուղի բնակիչ Լ․Կ․-ն որոշակի գումարի դիմաց զինակոչիներին ապօրինի ազատում է պարտադիր ժամկետային ծառայությունից, հանդիպել է նրան ու իր որդուն հերթական զորակոչից ազատելու դիմաց գումար առաջարկել։

«Չմերժելով առաջարկը՝ Լ․Կ․-ն 18-ամյա տղային իբրև թե զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդության հիմքով զորակոչից ազատելու գործընթացը կազմակերպելու և իբր որոշակի գործողություններ կատարելու համար իրավասու պաշտոնատար անձանց գումար տալու պատրվակով, հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, տղայի հորից ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք։

Մասնավորապես, 2018թ. հոկտեմբերից մինչև 2019թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում Լուկաշին գյուղի բնակիչը վերջինիս մաս-մաս փոխանցել է 6,332.500 ՀՀ դրամին համարժեք 13.300 ԱՄՆ դոլար գումար, իսկ պայմանավորած գումարի մնացած մասը՝ 950.000 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլարը, ստացել է նրա որդուց:

Սակայն Լ․Կ․-ն հիշյալ գումարը որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել, այլ խաբեությամբ հափշտակել է իրեն փոխանցված 15,300 ԱՄՆ դոլարը:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա զինակոչիկին մեղարդանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին օժանդակելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ), նրա հորը՝ կաշառք տալուն օժանդակելու (ՀՀ քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ), իսկ Քարակերտի 63-ամյա բնակչին՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար (255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըատ աղբյուրի՝ Քարակերտի 63-ամյա բնակիչը կալանավորվել է, ապա նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել է 5 մլն ՀՀ դրամ գրավով։ Կալանք է դրվել նաև վերջինս գույքի վրա։

Իսկ զինակոչիկի ու նրա հոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նշվում է, որ նախաքննությունն ավարտվել է, և նշված մեղադրյալների մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում