Friday, 24 07 2026
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին

Խնդրի իրավատերն Արցախն է

1988թ. նոյեմբերի 15-ին Ալժիրում Պաղեստինի ազգային խորհուրդը Ալժիրում կայացրել է անկախ պետություն հռչակելու որոշում, թեեւ այդ պահի դրությամբ մեկ քառակուսի մետր տարածք իսկ չէր վերահսկում եւ փաստացի վտարանդի էր: Պաղեստինի ազգային վարչակազմը ճանաչվել է 1994թ. Օսլոյի համաձայնագրով: Ըստ այդմ, Պաղեստինն ունի մասնատված տարածք՝ Հորդանան գետի արեւմտյան ափ եւ Գազայի հատված: Պաղեստինը մասամբ ճանաչված է, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական մամուլի տեղեկացմամբ՝ Իլհամ Ալիեւը շնորհավորական ուղերձ է հղել Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասին:

Ուղերձի բովանդակությունից ոչինչ չի հրապարակայնացվել: Իսրայելա-պաղեստինյան պատերազմի հարցով վերջերս Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում գումարված Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Իլհամ Ալիեւը ներկա չէր: Ադրբեջանի պաշտոնական տեսակետը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Բայրամովը: Նա կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, խնդիրը կարգավորել Պաղեստինի անկախ պետությունը Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով հանդերձ ճանաչելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1948թ. բանաձեւի իրավական հիմքով: Ամենայն հավանականությամբ, Իլհամ Ալիեւը նույնը կրկնել է Մահմուդ Աբասին հասցեագրած ուղերձում: Փաստորեն Ադրբեջանի նախագահը ֆորմալ առումով Իսրայելի «կոշտուկը չի տրորում». կա ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւ, Պաղեստինն ունի անկախ պետություն ստեղծելու միջազգայնորեն լեգիտիմ իրավունք, ներկայիս վարչակազմը պաշտոնապես ճանաչված է Իսրայելի կողմից:

Այնպես որ վարչապետ Նեթանյահուն Իլհամ Ալիեւից դժգոհելու իրավական հիմք չունի: Մյուս կողմից Ալիեւը սիրաշահում է պաղեստինյան ինքնավարության ղեկավարին՝ համերաշխություն հայտնելով անկախության հասնելու նրա ձգտումներին: Գործնականում Մահմուդ Աբասին հղած Ալիեւի շնորհավորական ուղերձը Հուդայի համբույր է, որովհետեւ Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է ինքնորոշման իրավունքին: Արցախի դեմ քառասունչորսօրյա պատերազմը, սեպտեմբերի 19-ի ահաբեկչությունը հետապնդում են ոչ միայն տարածքային ձեռքբերումների, այլեւ արցախահայության ինքնորոշման իրավունքի բիրտ բռնաճնշման նպատակ: Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական կարգավորման ցանկացած տարբերակի Ադրբեջանը դեմ է արտահայտվել: Պաղեստինի անկախության իրավունքը ՄԱԿ-ի ԱԽ կողմից, ինչպես ասվեց, ճանաչվել է 1948 թվականին:

Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ճանաչվել է 1993թ. ընդունված չորս բանաձեւերով, ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի առանձին որոշմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի, առաջնորդների չորս համատեղ Հայտարարությամբ: Այդ իրավական հիմքը ոչ ոք չի բեկանել եւ չի կարող բեկանել, որովհետեւ ԽՍՀՄ կազմում Լեռնային Ղարաբաղն ունեցել է ազգային պետականության կարգավիճակ: 1991թ. նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեն ՀՀ հայցի հիման վրա քննել եւ ԽՍՀՄ սահմանադրությանը ոչ համապատասխանող է ճանաչել ԼՂԻՄ-ը լուծարելու մասին Ադրբեջանի ԳԽ՝ դրանից երեք օր առաջ ընդունած որոշումը:

Իրավական այդ վճիռը ԼՂ խաղաղ-բանակցային կարգավորման հիմքն է եւ անխաթար փոխանցվել է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ադրբեջանը, 2020 թ. սեպտեմբերի 27-ին խախտել է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերի պահանջները: Միջազգային հանրությունն այսօր, ընդունելով հանդերձ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, մերժում է Գազայի հատվածն անեքսիայի ենթարկելու նրա հավակնությունները: Միջազգային հանրությունը, օրակարգում պահելով Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցը, փաստացի ոչ լեգիտիմ է ճանաչում Ադրբեջանի կողմից Արցախի անեքսիան: Մնացածը Արցախի բռնատեղահանված հանրության լիազոր ներկայացուցիչների անելիքն է: Իհարկե՝ Հայաստանի եւ նրա գործընկեր երկրների քաղաքական-դիվանագիտական աջակցությամբ, բայց խնդրի իրավատերն Արցախն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում