Friday, 17 05 2024
Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
12:10
Ռուսաստանը նոր ճակատ է բացել․ Ուկրաինային դժվար տարի է սպասվում
Վարդենիսի բնակարանային գողություններ են բացահայտվել
Ալիեւը հակադարձեց, բայց ու՞մ
11:50
Նավթի գներն աճել են. 16-05-24
Բագրատ արքեպսկ․ Գալստանյանը բաց դաս է վարում ԵՊՀ բակում
Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Մեքենան գլորվելով հայտնվել է քարերի վրա
11:20
ԱՄՆ-ն ժամանակավոր նավահանգիստ է կառուցել Գազայի ափին
Ավտոբուսն ու 4 մեքենա արգելափակվել էին անձրևաջրերի մեջ․ ՆԳՆ
11:00
Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Մեքենան բախվել է էլեկտրասյանը․ ուղևորը հոսպիտալացվել է
10:40
Լեհաստանը հետաքրքրված է Ուկրաինայի արդյունաբերական ընկերությունների մասնավորեցմամբ
10:30
Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել
Ներկայացվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգը
Իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Մեծ հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում
Լուկաշենկոն մերկացրեց Ալիեւին եւ ցույց տվեց նրա խոցելի կողմերը
Տեղումները կշարունակվեն
Սահմանազատման երաշխավորը Վաշինգտոնն ու Բրյուսելն են, բայց պետք է ինստիտուցիոնալ ձևակերպում տալ
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում
Ռուսները խորհրդային ռեժիմն էին փորձում վերականգնել. Հայաստանը դա կարողացավ կասեցնել
Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ»
Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ. «Հրապարակ»
ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը. «Հրապարակ»
ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»

Սաակաշվիլին մասնակցել է Փոթիի օդանավակայանի կառուցման մեկնարկին

Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր մասնակցել է Փոթիի օդանավակայանի կառուցման մեկնարկին։ Այս կապակցությամբ Սաակաշվիլին նշել է. «Դա շատ կարևոր նախագիծ է, որն իդեալականորեն համընկնում է տարածաշրջանի զարգացման ռազմավարությանը։ Այդ նպատակով արդեն իսկ մեկնարկել է Փոթիի նավահանգստի արդիականացումը, քաղաքը գազաֆիկացվել է, բարելավվել է ջրամատակարարումը, պայմաններ են ստեղծվել բիզնեսի ու առևտրի զարգացման համար։

Փոթիի նավահանգիստը սպասարկելու է Վրաստանի ողջ սևծովյան հատվածը, ինչպես նաև Սվանեթիի լեռնային շրջանը։ Փոթիի օդանավակայանն իր հերթին զբոսաշրջիկներ կընդունի համայն աշխարհից, այն միավորում է ողջ տարածաշրջանը։ Դա կլինի այնպիսի օդանավակայան, որը կաշխատի ցանկացած եղանակի դեպքում և դրանում կկարողանա վայրէջք կատարել ցանկացած տիպի ինքնաթիռ։ Դա կլինի մշտապես գործող օդանավակայան, որը մեզ եկամուտներ կբերի և կնպաստի զբաղվածության խնդրի լուծմանը»։

Սաակաշվիլին նաև շնորհակալություն է հայտնել արաբական «Ռակիկա» ընկերությանը՝ օդանավակայանի կառուցման մեջ ներդրում անելու համար։

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Սաակաշվիլին մասնակցել էր տեղի օդանավակայանի համար ռադարի տեղակայմանը, որի գործողության շառավիղը կազմում է 400 կիլոմետր, այսինքն` նրա տեսանելիության տիրույթում են գտնվում Վրաստանի տարածքի մի մասը (արևմտյան-սևծովյան հատվածը), ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի տարածքի մի մասը:

Այդ ժամանակ Սաակաշվիլին հայտարարել էր. «Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Փոթիի օդանավակայանն իր գործունեությունը կսկսի արդեն 2012 թվականին և հանդիսանալու է Սևծովյան ավազանի երկրների ամենամեծ և ռազմավարական օդանավակայանը: Փոթիի օդանավակայանը կիրականացնի միջազգային ավիաչվերթներ և չի զիջի Թբիլիսիի օդանավակայանին: Փոթին Վրաստանի տնտեսության երաշխիքն է»:
Մայիսի սկզբներին էլ Սաակաշվիլին հայտարարել էր. «Մենք Վրաստանում կկառուցենք 10 օդանավակայան, և դրանցից յուրաքանչյուրի բացումը կկատարեմ անձամբ ես: Հաջորդ տարի էլ մենք ժամանակակից ինքնաթիռներ կգնենք Ֆրանսիայից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում