Tuesday, 21 07 2026
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև

Բուժմասում ո՞ւմ զանգի պատճառով է ծեծված Աղասին կորցրել գիտակցությունը

Զորամասից ո՞վ է զանգել այնտեղ ծեծված և բուժման տեղափոխված Աղասի Աբրահամյանին, որից նա կորցրել է գիտակցությունը, ապա` ցնցումներ ունեցել: Այս և մի քանի այլ հարցերի վերաբերյալ նախաքննական մարմինը պետք է որոշ պարզաբանումներ տա հանրությանը, քանի որ նոր մանրամասներ են ի հայտ գալիս` ժամկետային զինծառայող, «Եղնիկներում» ծեծից սպանված Աղասի Աբրահամյանի դեպքի հետ կապված:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին, ժամը 20:30-ի սահմաններում անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 18-ամյա Աղասի Գեղամի Աբրահամյանը, որտեղ մեկ ժամ անց նա մահացել էր: Նրա վրա առկա էին եղել բռնության բազմաթիվ հետքեր, վերքեր, կոտրվածքներ, թեև հենց սկզբից ինչ-որ անձանց կողմից տեղեկություն էր դրվել շրջանառության մեջ, թե իբր նա թունավորվել է, բուժմասում մահճակալից է ընկել: Պաշտոնապես այդ վարկածները զինդատախազի կողմից հերքվեցին, և քրեական գործ հարուցվեց` դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու փաստով:

Կալանավորվեց մեկ ժամկետային զինծառայող, ում մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնները խախտելը, ստորադասության բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով), և մի սպա, որին մեղադրանք առաջադրվեց 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` իշխանազանցություն: Ավելի ուշ ՊՆ քննչական վարչությունը տեղեկություն տարածեց, որ այդ սպան զորամասը սպասարկող բուծառայության պետ Վարդգես Պողոսյանն է, ով բուժմասում ծեծի է ենթարկել Աղասիին:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր. «Մենք ունենք ծեծի, բռնության էպիզոդ` գումարտակում, որի արդյունքում, ըստ նախաքննության այս պահի դրությամբ ձեռք բերված տվյալների, մեր տուժողը սկսել է իրեն վատ զգալ, արդյունքում գիտակցությունը կորցրել է և վայր ընկել: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է զորամասի բուժկետ, որը մոտ 30 կմ հեռու է գումարտակից: Մոտ 10 ժամ գտնվել է բուժկետում` բացարձակ անօգնական վիճակում, ինչին գումարվել է բուժկետի պետի կողմից բռնության կիրառման էպիզոդը: Մի քանի ժամ անց մեր տուժողը տեղափոխվել է զինհոսպիտալ, և մենք ունենք գրանցված մահվան փաստ»:
«Առաջին լրատվական»-ին հասած տեղեկություններով` Աղասի Աբրահամյանին օգոստոսի լույս 26-ի գիշերը մոտավորապես ժամը 04.00 զինմասից պատգարակով բուժկետ են տեղափոխել զորամասի շտաբի պետը և ևս երկու զինվորներ: Աղասին եղել է գրեթե անգիտակից վիճակում: Այդ օրվա հերթապահը, մեր աղբյուրի փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, Սուրեն Թադևոսյանն է եղել, ով այժմ կալանավորված է և գտնվում է Շուշիի քննչական մեկուսարանում: Վերջինս է առաջին բուժօգնությունը ցուցաբերել` ցավազրկող սրսկել: Առավոտյան ժամը 10-ին Աղասիի գիտակցությունն այնքան է վերականգնված եղել, որ զինմասից ինչ-որ մեկը զանգահարել է նրան և հետը խոսել: Թե ինչ է խոսել` դեռ հայտնի չէ, սակայն այդ խոսակցությունից հետո Աղասի Աբրահամյանը կրկին կորցրել է գիտակցությունը և առողջության հետ կապված` ինչ-որ պրոցեսներ են նրա մոտ սկսվել:

Չի բացառվում, որ նա ցնցումների մեջ է ընկել և այդ պատճառով է վայր ընկել մահճակալից: Հետո այլևս չեն բարձրացրել, պարզապես գետնին պառկած վիճակում ծածկել են նրան: Մոտավորապես ժամը 16.00-ին եկել է բուժմասի պետը` Վարդգես Պողոսյանը, և Աղասիին դիմելով` ասել. «Ի՞նչ ես սաչկավատ անում», ապա ոտքի է կանգնեցրել և սկսել ոտքերով հարվածել: Սուրեն Թադևոսյանն ասել է, որ նա «սիմուլյանտություն» չի անում, սակայն բուժմասի պետը շարունակել է ծեծը: Ամենայն հավանականությամբ` հենց այդ հարվածներից մեկի ժամանակ է Աղասիի գլուխը ինչ-որ տեղ դիպել, և նրա գիտակցությունը կրկին կորել է: Ծեծված զինվորին միայն այդ ժամանակ են բուժմասից տեղափոխել հոսպիտալ, որտեղ էլ արդեն նա մահացել է:

Այդուհանդերձ, շատ լավ կլիներ, որ նախաքննական մարմինը նախաքննության օբյեկտիվությունն ապահովելու համար մի քանի հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տար: Նախ` ո՞վ է զորամասի շտաբի պետը և ի՞նչ հանգամանքներում է հայտնվել դեպքի վայրում: Արդյո՞ք նրանից բացատրություններ վերցվել են: Ովքե՞ր են եղել նրա հետ Աղասիին պատգարակով ուղեկցող երկու զինվորները:

Որ բուժմասի պետի պատասխանատվությունն առկա է` արդեն ակնհայտ է: Սակայն մի տեսակ անհասկանալի է, թե կոնկրետ ո՞ր գործողությունների համար են կալանավորվել բուժմասի մյուս աշխատակիցները, որոնք ենթարկվել են զինվորին ծեծող բուժմասի պետին: Արդյո՞ք իրավական ճիշտ գնահատական է տրվել նրանց գործողություններին:

Նշենք նաև« որ «Լրագրին» տված հարցազրույցում Աղասիի հայրը պնդել էր, որ որդուն դաժան ձևով են սպանել. «Տղայիս սպանել են դաժան ձևով: Գլուխը ջարդած էր, գանգոսկրի վրա բժիշկը 7 սանտիմետրանոց կարծրատիպ ջարդվածք է տեսել և գրանցել»: Երբ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը շոշափել է Աղասիի երիկամների հատվածը, «մեջքը փոս է գնացել…Հետո բացեց, տեսավ, որ տրաքել են երիկամները… ամենասարսափելին գլուխն էր, ահավոր մեծացած»: Իսկ ծեծկռտուքի պատճառը, ըստ զինվորական աղբյուրների շրջանառության մեջ դրած տեղեկատվության` Աղասին միզելու համար ճիշտ տեղ չի ընտրել:

Հ.Գ. Այս զորամասում կատարված մյուս այլանդակություններին կանդրադառնանք առաջիկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում