Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի մասին տեղեկություններից հետո Թեհրանը չեղարկել է դեպի Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև Հայաստանից և Ադրբեջանից դեպի Իրան չվերթերի արգելքը։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալության հրապարակումից։
«Երբ ռազմական գործողությունների բռնկման մասին հաղորդումներ եղան, մենք թռիչքների արգելք մտցրինք։ Այսօր հայտնի դարձավ հրադադարի մասին, ուստի որոշ չվերթերի իրականացումը թույլատրվեց», – իրանական ԻՍՆԱ գործակալությանը հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչը։










































