Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ համարը՝ Հայկ Գրիգորյանը, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Երևանի նորընտիր ավագանիում հնարավոր կոալիցիաներին․
«Ովքեր հարցնում են կոալիցիայի մասին, պատասխանեմ` իմ կարծիքով միակ հնարավոր տարբերակը ՔՊ ու Արամ Սարգսյանի միջև կոալիցիան է, որ հնարավոր է, ավելին` Զեյնալյանին ընտրողները չեն տեսնի նրան ավագանիում, քանի որ նա հավանաբար չի վերցնի մանդատը»։
Հիշեցնենք, որ «Հանրային ձայն»-ը ղեկավարող Վարդան Ղուկասյանը «Ազգային առաջընթաց» կուսակցությանն ու «Մայր Հայաստան» դաշինքին համագործակցության կոչ էր արել՝ իր պայմաններն առաջարկելով։







































