Friday, 24 07 2026
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am

Արցախը բախտորոշ վերադասավորումների շրջափուլում

Արցախի խոորհրդարանի խմբակցությունները, բացառությամբ «Միասնական Հայրենիքի», որի առաջնորդը պաշտպանության նախկին նախարար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն է, նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Շահրամանյանին: Շահրամանյանը, ինչպես հայտնի է, արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հրամանագրով նշանակվեց Պետնախարար, որից հետո Հարությունյանը հրաժարական ներկայացրեց հայտնի քննարկումների և իրադարձությունների արդյունքում: Շահրամանյանն այժմ ըստ ամենայնի հինգ րոպե է պակաս Արցախի նոր նախագահ դառնալուց: Նրա ընտրությունը տեղի կունենա Ազգային Ժողովում: Թե Արայիկ Հարությունյանի հրաժարականի ընթացքը, թե նախագահի նոր թեկնածուի առաջադրման գործընթացը ակնառու են դարձնում, որ խոսքն ըստ էության նշանակման, այլ ոչ թե ընտրության մասին է:

Շահրամանյանի կենսագրությանը, մասնավորապես նրա՝ ԱԱԾ «կադր» լինելու հետագծին անդրադարձել եմ: Հիշենք, որ նա 2018  թվականին նշանակվել էր Արցախի ԱԱԾ պետ, իսկ 2020 թվականին ազատվել այդ պաշտոնից և նշանակվել ռազմահայրենասիրության և երիտասարդության ու մշակույթի հարցերի նախարար, երբ նախագահ դարձավ Արայիկ Հարությունյանը: Այժմ նա կփոխարինի Արայիկ Հարությունյանին՝ նախագահի պաշտոնում: Սակայն, մեծ հավանականությամբ թերևս հնարավոր է ասել, որ Շահրամանյանը ավելի շուտ ներարցախյան «կոնսենսուսային» մի որոշում է, քան ինքնուրույն քաղաքական ֆիգուր: Կդառնա՞ այդպիսին, և ի՞նչ որակներով, սա հարցերից մեկն է, սակայն գլխավոր հարցն այն է, թե նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցում ներքին նկատելի կոնսենսուսը ինչպիսի շարունակություն է ունենալու արդեն Շահրամանյանի նախագահությամբ հետագա զարգացումների առումով: Արդեն իսկ ակնառու է, որ հրաժարականի կոնսենսուսից դուրս է եկել Սամվել Բաբայանը և նրա առաջնորդած ուժը չի առաջադրել Շահրամանյանի թեկնածությունը: Այսօր քննարկվող հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք Բաբայանը կփորձի այսպես ասած ժողովրդական բողոքի ձևով խանգարել Շահրամանյանի թեկնածությանը, թե՞ կփորձի նոր իրավիճակում զբաղեցնել այսպես ասած գլխավոր ընդդիմադիր ուժի դերը, առավել ինստիտուցիոնալ հեռանկարով:

Ի վերջո, որքան էլ Արցախում ներկայիս բարդ իրադրության պայմաններում կարևոր է կայունությունն ու համախմբվածությունը, այդուհանդերձ դա չպետք է ասոցացվի «քաղաքական դամբարանային» ռեժիմի հետ, պետք է լինի կարծիքների բախում, պետք է լինեն տարբեր մոտեցումներ, պետք է լինի ընդդիմություն, որը ցանկացած իշխանության արդյունավետության առաջնային գրավականներից մեկն է: Եվ այդ իմաստով, այսօր Արցախում թե հարց է այսպես ասած վերադասավորվող իշխանության որակական հեռանկարը, թե հարց է ընդդիմադիր դաշտում որակների հեռանկարը: Համախմբվածությունը պետք է լինի խաղի փոխհամաձայնեցված կանոնների, այլ ոչ թե կարծիքների միատարեցման տրամաբանությամբ: Առավել ևս, որ, ինչքան էլ առանձին առանձին վիճարկելի կարող է լինել ցանկացած կարծիք, կարող են խոցելի, քննադատելի, վիճարկելի լինել բոլոր կարծիքները, այդքան դրանք ունեն այսպես ասած մրցակից կարծիքի կարիք, հավաքական արդյունավետությունը բարձրացնելու համար: Արցախն այդ իմաստով ներկայումս բախտորոշ շրջափուլում է, որտեղ ծավալվող ներքին վերադասավորումները օգտակար կարող են լինել մի դեպքում՝ բովանդակային, որակական, մեթոդաբանական արդիականացմամբ օտժված լինելու: Ինչ խոսք, բավականին բարդ է պատկերացնել, որ այսօր կարող են դրան ունակ լինել ուժեր, որոնք մեծ հաշվով հենց իրենք են ավելի քան երկու տասնամյակ զանազան կարգավիճակներով տապալել Արցախի համար մշտապես կենսական և կարևոր նշանակություն ունեցած այդ հարցերը: Բայց, ի վերջո ներկայումս պետք է խաղալ նրանով, և նրանցով, ինչ կա, առավել ևս, որ չկա մեծ ժամանակ ու տարածություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում