Monday, 20 07 2026
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից

Երևանն ահազանգում է, Բաքուն «հերքում», Բլինքենը՝ «խոստանում», Պապիկյանը չեղարկում է այցը

Կիպրոսի պաշտպանության նախարարը Հայաստանի պաշտպանության նախարար Պապիկյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածության պատճառով Հայաստանի պաշտպանության նախարարը չեղարկել է իր այցը Կիպրոս: Ըստ կիպրացի նախարարի, այցը կկայանա ավելի հարմար ժամանակ: Երևանը արդեն երկու օր մի շարք նշաններով բավականին հստակ ցույց է տալիս, որ սպասում է սահմանային լարվածության, բախումների բռնկման, հայտնելով Ադրբեջանի զինուժի կուտակումների մասին: Բաքուն իր հերթին այսօր հայտարարել է, թե դրանք «մանիպուլյացիաներ» են, որոնց միջոցով իբրև թե Հայաստանը այսպես ասած ուշադրությունը շեղում է Ադրբեջանի տարածքային ամբողջության նկատմամբ իր հավակնություններից: Բաքուն հերթական անգամ հիշեցրել է Արցախից Հայաստանի զինուժը դուրս բերելու պահանջ:

Հնարավոր է, որ Հայաստանի ինտենսիվ քաղաքական և քարոզչական աշխատանքը ստիպել է Բաքվին առնվազն առկախել իր ռազմատենչ մտադրությունները: Մյուս կողմից, Բաքվի հայտարարությունը ամենևին չունի հնարավոր ռազմական սադրանքը բացառող բնույթ, այն համենայն դեպս բազմիմաստ է և թույլ է տալիս մտածել, որ Ադրբեջանը պարզապես շարունակում է իր ռազմական մտադրությունների պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելու քարոզչական աշխատանքը, որի մի մասն էլ Բաքուն իրականացնում է իբրև թե հայկական կողմից հրադադարի խախտման մասին գրեթե ամենօրյա կեղծ հաղորդագրություններով: Նախօրեին Ադրբեջանի նախագահ Ալիևին էր զանգահարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, խոսելով թե Արցախի ապաշրջափակման անհրաժեշտության, թե Հայաստանի հետ խաղաղության մասին, և ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության՝ «խոստանալով ԱՄՆ ջանքի շարունակություն:

Արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղարը հորդորել է Ալիևին ձեռնպահ մնալ սահմանային սրացումներից, դրա դիմաց «խոստանալով» ԱՄՆ աջակցությունը հայկական կողմին որոշակի համաձայնությունների բերելու հարցում: Արդյո՞ք դրա համար է նաև, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը փորձում է այս օրերին բավականին շոշափելի քայլերի միջոցով ստեղծել Հայաստանի արտաքին քաղաքական դիրքավորումում շոշափելի վերանայումների, այլ կերպ ասած Արևմուտքի հետ հարաբերությունը խորացնելու տպավորությունը, այդ կերպ նաև փորձելով առավել սրել Հայաստանի անվտանգության հարցում արևմտյան պատասխանատվության աստիճանը, հաշվի առնելով Ռուսաստանի դերի արդյունավետության մեղմ ասած խիստ նվազումը, իսկ որոշակի պարագաներում, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝  ընդհուպ հակաարդյունավետությունը, միաժամանակ հաշվի առնելով նաև Հայաստանի համար բավականին ռիսկեր պաարունակող այն մոտիվացիան, որ ունի Արևմուտքը այս ռեգիոնում Ռուսաստանի պատասխանատվության տապալման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում