Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ինչ հարց է լուծելու Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Տելեգրամ ալիքներով տարածվել է տեղեկատվություն, որ օգոստոսի 31-ին հրաժարական կտա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Արցախի նախագահի նստավայրը առայժմ տեղեկությունները չի հաստատում և չի հերքում: Արցախի նախագահի հրաժարականի թեման, որ շաբաթներ շարունակ ներքաղաքական կրքերի թեմա էր Արցախում և մասնակիորեն նաև Հայաստանում, օրերս Արցախում տեղի ունեցած գիշերային մեծ հավաքից հետո ըստ էության պաշտոնականացվեց: Արայիկ Հարությունյանը Արցախի խորհրդարանում, նաև նախկին նախագահներ Սահակյանի և Ղուկասյանի մասնակցությամբ տեղի ունեցած նիստից հետո հայտարարեց, որ քննարկվել է իր հրաժարականի հարցն ու «վաղը, մյուս օրը» ավելի նեղ կազմով կքննարկեն վերջնական որոշումը:

Այլ կերպ ասած, Արայիկ Հարությունյանը դեռևս երկու օր առաջ ըստ էության պաշտոնականացրեց իր հրաժարականի թեման, և այդ համատեքստում այլևս որևէ կերպ անսպասելի լինել չի կարող հնարավոր հրաժարականը: Այդ առնչությամբ գլխավոր հարցն այն է, թե ինչ խնդիր է լուծվելու դրանով կամ ինչ խնդիր կարող է լուծել դա: Արցախի կառավարումը կդառնա ավելի էֆեկտի՞վ, Արայիկ Հարությունյա՞նն էր խանգարում ավելի էֆեկտիվ կառավարմանն ու քաղաքական առավել արդյունավետ լուծումներ գտնելունն, առկա մարտահրավերներին առավել ամուր դիմակայելուն և միաժամանակ քաղաքական-դիվանագիտական ճկունությանը, թե՞ պարզապես տեղի է ունենում Արցախում իշխանության վերադասավորում, որը կարող է պարունակել նաև ընդհուպ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին ու զարգացումներին առնչվող հաշվարկներ:

Այդ հարցերի պատասխաններն առավել շոշափելի կդառնան ժամանակի ընթացքում, եթե իհարկե իրականություն դառնան Արցախի նախագահի հրաժարականի մասին տեղեկությունները: Սրան զուգահեռ, հնչում են մտահոգություններ, որ Արցախի նախագահի հրաժարականը կարող է փլուզել Արցախի պետական ինստիտուտները: Սա թերևս ավելի շուտ տեսական մտահոգություն է, քանի որ պրակտիկ իմաստով կարող են լինել մի շարք լուծումներ, և, եթե Արցախի պետական ինստիտուտների ճակատագիրը կախված է ընդամենը մեկ մարդու հրաժարական տալլ-չտալուց, դա արդեն մեղմ ասած նշանակում է այդ ինստիիտուտների չգոյություն: Ինստիոտւցիոնալ էությունը հենց այն է, որ այն իրավիճակը առավելագույնս ազատում է անձերից կախվածությունից: Եվ առավել ևս անթույլատրելի է այնպիսի իրավիճակում, որում Արցախն է, թե պետականության ինստիտուցիոնալ կառուցվածքը, թե հետագա կենսագործունեությունը կապել մեկ մարդու պաշտոնավարման հետ, ով էլ լինի այդ մարդը: Ավելին, բարդ իրավիճակներում փոփոխությունները միանգամայն կարող են լինել նաև խնդիրների լուծման գործընթացների մաս, եթե իհարկե դրանք պարունակում են հենց դրանց միտված, այլ ոչ լոկ անձնական կամ խմբային հաշվարկներ: Գլխավոր հարցն ըստ այդմ այն է, թե նախագահի հրաժարականը ինչ է փոխելու Արցախում, որքանով է բարձրացնելու Արցախի դիմադրունակությունը, ճկունությունը, կառավարման արդյունավետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում