Sunday, 12 07 2026
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից

Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1»-ից վերամշակված ռադիոակտիվ ջրի բացթողումն օվկիանոս

Ճապոնիան սկսել է2011 թ.-ին երկրաշարժի և ցունամիի հետևանքով վթարված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից վերամշակված ռադիոակտիվ ջրի բացթողումն օվկիանոս։ Դա տեղի է ունենումտեղացի ձկնորսների մտահոգությունների և շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հարևան երկրների անհանգստության ֆոնին: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Ջրի բացթողման գործընթացը սկսվել է տեղի ժամանակով ժամը 13:00-ին մոտ։

Ջրի բացթողումը սկսելու որոշման մասին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել էր օգոստոսի 22-ին։ Որոշումն ընդունվել էր, քանի որ ատոմակայանի բաքերը, որոնք այժմ պարունակում են 1,34 միլլիոն տոննա վերամշակված ջուր, արդեն մոտենում են իրենց տարողունակության սահմանին։

Ըստ հրապարակման՝ այդ ջուրն օգտագործվել է կայանի հալված միջուկային վառելիքի սառեցման համար և վերամշակվել է ժամանակակից հատուկ համակարգի միջոցով, որն ունակ է հեռացնել ռադիոակտիվ իզոտոպների մեծ մասը, բացառությամբ տրիտիումի:Ատոմակայանի օպերատոր Tokyo Electric Power ընկերությունում ընդգծել են, որ ջրում տրիտիումի պարունակությունը ջրահեռացումից առաջ հասցվում է Ռադիոլոգիական պաշտպանության միջազգային հանձնաժողովի և Ճապոնիայի կառավարության սահմանած անվտանգության նորմայի մեկ քառասուներորդ մասին:

Ջուրը ստորջրյա թունելով 1 կմ հեռացվելու է ատոմակայանի տարածից՝ նախքան օվկիանոս լցնելը։ Նախատեսվում է ջուրն օվիանոս լցնել փուլ առ փուլ՝ 30 տարվա ընթացքում։

Հուլիսի 4-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը եզրակացրել էր, որ ջրի բացթողման Ճապոնիայի պլանները համապատասխանում են անվտանգության միջազգային չափանիշներին և «աննշան» ազդեցություն կունենան տարածաշրջանի բնակիչների և էկոհամակարգի վրա։

Չնայած այս հավաստիացումներին՝ Հարավային Կորեան և Չինաստանը անհանգստություն են հայտնել հանրային առողջության վրա այս գործընթացի ազդեցության առնչությամբ։ Չինաստանը սկսել է ստուգել ճապոնական ծովամթերքի ճառագայթման մակարդակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում