Sunday, 12 07 2026
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար

Հարցը շատ պարզ է, իսկ Ադրբեջանի խաբելը՝ ծիծաղելի

Ադրբեջանը պատրաստում է քարոզչական հոլովակներ Լաչինի միջանցքի Հակարիի կամրջի հատվածում իր տեղակայած անցակետից, թե ինչպես են անցակետը հատուկ Հայաստան եկող արցախցիներն ու իրենց գոհունակությունը հայտնում սահմանապահների վերաբերմունքից, տեղաշարժի նորմալ և բնականոն հնարավորությունից: Թերևս կարիք չկա կրկին հիշեցնել աղմկոտ տեսանյութերը և անդրադառնալ դրանց՝ հանրային արձագանքի անհամարժեքությանը: Այդ թեմային անդրադարձել եմ նախօրեին: Այստեղ շատ կարևոր է միջազգային հանրության արձագանքը և վերաբերմունքը:

Շատ է խոսվում, որ Ադրբեջանը այդ կերպ փորձում է իրավիճակը ներկայացնել իր տեսանկյունից և փաստորեն հաջողում է: Ադրբեջանը չի հաջողում, կամ չի կարող հաջողել, եթե մենք գործ ունենք միջազգային այնպիսի հանրության հետ, ասել կուզի՝ որոշումների վրա վճռորոշ ազդեցություն ունեցող այնպիսի միջազգային դերակատարների, պետությունների, կառույցների հետ, որոնք, որոնց քաղաքական ղեկավարները, պաշտոնյաները, պատասխանատուները շատ, թե քիչ առնչություն ունեն պարզ մարդկային արժեքների, բարոյականության, արդարամտության, վերջիվերջո՝ խղճի հետ: Սրանք իհարկե քաղաքական կատեգորիաներ չեն և շատերը կարող են ծիծաղել այդ հիշատակումների վրա, բայց, այդ դեպքում պարզապես անիմաստ է խոսել, թե Ադրբեջանը կեղծում է իրականությունը, մատուցում նենգ պատկեր, ու այդ կերպ խաբում միջազգային հանրությանը:

Իրականում, եթե գործ ունենք վերը թվարկածս պարզ, մարդկային արժեքների և հատկանիշների հետ աղերսի բավակայության հետ, այդ միջազգային հանրություն համարվող դերակատարների շրջանակն է խաբում մեզ և շատ այլ ժողովուրդների, անընդհատ և բարձրագոչ խոսելով այդ արժեքների ու դրանց պաշտպանության մասին: Որովհետև, եթե այդ ամենը պարզապես բարձրագոչ խոսակցություն չէ, ապա այդ պարագայում էլ ծիծաղելի է մտածել, թե Ադրբեջանը կարող է ինչ որ կեղծ տեսանյութերով խաբել միջազգային դերակատարներին և նրանց մատուցելով կեղծ իրավիճակը իրականության տեղ, մոլորեցնել ու ստանալ իր քայլերին հավանություն:

Ծիծաղելի է մտածել, թե Ադրբեջանը կարող է խաբել, մոլորեցնել, իրականությունը թաքցնել օրինակ Միացյալ Նահանգներից, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ մյուս չորս երկրներից, կամ Եվրամիությունից: Այդ սուբյեկտներն ունեն իրավիճակին տեղյակ լինելու, հենց ադրբեջանական մանիպուլյացիաներն ու նենգափոխումները իրենց համար բացահայտելու բոլոր հնարավորությունները, հետևաբար հարցն այն է, թե արդյո՞ք ունեն այդ ամենն անելու ցանկություն և ըստ այդմ՝ իրավիճակը փոխելու քաղաքական նպատակահարմարություն: Այստեղ է խնդիրը, հետևաբար պետք է դադարեցնել թերևս ինքներս մեզ խաբելուց, թե Ադրբեջանը կարողանում է խաբել միջազգային դերակատարներին: Գնե՞լ, այդ հասկացության բուն կամ պատկերավոր իմաստով, թերևս կարողանում է, զանազան ձևերոով ու միջոցներով, բայց խաբել՝ դա ծիծաղելի է: Եվ ուրեմն, Արցախի պաշարումը շարունակում է լինել ՄԱԿ ԱԽ մշտական անդամների հնգյակի խարանը, և նրանցից որևէ մեկը թերևս չպետք է փորձի պատասխանատվությունը մյուսի վրա գցելով շահել հայ ժողովրդի բարեհաճությունը, ինչ որ բարեհունչ հայտարարություններով շոյելով հայ ժողովրդի ականջը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում