Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ուկրաինայում հայտնել են Կրիվոյ Ռոգի հրթիռակոծության և Զապորոժիեում ԱԹՍ- ների գրոհների մասին

Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է ռուսական հրթիռի հարվածը։ Կրիվոյ Ռոգի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլն իր Telegram ալիքում հայտնել է, որ հրթիռակոծությունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 05։30-ի սահմաններում։

«Վնասվել է ավելի քան 20 առանձնատուն և էներգետիկ ենթակառուցվածքը։ 1953 թվականին ծնված մի տղամարդ թեթև վնասվածքներ է ստացել, նա հրաժարվել է հոսպիտալացումից, ունի դեմքի քերծվածքներ, նրան տեղում ցուցաբերվել է օգնություն», – գրել է նա՝ հավելելով, որ մի քանի հիվանդանոցներ անցել են գեներատորների օգտագործման, սակայն ավելի ուշ էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

Գիշերը պայթյուններ են լսվել նաև Զապորոժիեում։ Ըստ տարբեր ԶԼՄ-ների և տեղի իշխանությունների՝ քաղաքի և դրա արվարձանների վրա են արձակվել կամիկաձե դրոններ։ Բնակիչներին կոչ են արել պատսպարվել։

BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով ռուսական և ուկրաինական կողմերի հաղորդագրություններին, հաղորդում է, որ առաջնագծում իրավիճակն էական փոփոխության չի ենթարկվել։

Իր հերթին ԱՄՆ-ում տեղակայված Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտն իր հերթական տեղեկագիր-վերլուծությունում հայտնել է, որ ուկրաինական կողմը մարտավարական հաջողության է հասել հարավում՝ Ռաբոտինո գյուղի մերձակայքում։ Ըստ վերլուծաբանների՝ ուկրաինական զինվորականները հասել են Ռաբոտինոյի կենտրոնական հատվածին, ինչպես նաև մի քանի վայրերում ճեղքել են ռուսաստանցիների պաշտպանությունը։

Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր երեկոյան տեղեկագրում հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Կուպյանսկի ուղղությունում հաջողվել է բարելավել դիրքերն առջևի եզրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում