Tuesday, 14 07 2026
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Բաքվին հարմար պատերազմի «լեգիտիմ» ռեժիմը

«Երևանը կոչ է անում պաշտոնական Բաքվին` զերծ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից», կառավարության օգոստոսի 11-ի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և Լաչինի միջանցքի արգելափակմանը, միջանցքի մուտքի մոտ Հայաստանից ուղարկվող մարդասիրական բեռների արդեն 16-օրյա «կանգառի» հանգամանքին:

Նիկոլ Փաշինյանը վերստին հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունը չի կարող ունենալ այլ բացատրություն, քան ցեղասպանության քաղաքականությունը: Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո արդեն երեք տարի շարունակ գործնականում վարում է նույն քաղաքականությունը, պարզապես քայլ առ քայլ խորացնելով այն: Ըստ այդմ, խաղաղության «պատմական հնարավորությունը» ավելին չի եղել, քան պատրանք, եթե իհարկե եղել է այդ հնարավորության հանդեպ անկեղծ հավատ: Որովհետև, Կովկասում խաղաղության պատմական հնարավորություն լինել չի կարող, քանի դեռ գործնականում համաշխարհային մակարդակում շարունակվում է պատերազմը նոր աշխարհակարգի համար: Իսկ Կովկասը աշխարհակարգային անկյունաքարային ռեգիոններից մեկն է, որտեղ խտանում են համաշխարհային պատերազմի ըստ էության բոլոր հիմնական դերակատարների առանցքային շահեր և հետաքրքրություններ, ընդ որում բազմաբնույթ շահեր ու հետաքրքրություններ:

Հետևաբար, քանի դեռ այդ դերակատարները միմյանց հանդեպ հարաբերությունը պահում են պատերազմի ռեժիմում, դժբախտաբար այդ ռեժիմի ազդեցության ներքո է լինելու նաև Կովկասը: Իհարկե, պատկերը կլիներ այլ, եթե այստեղ լինել Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ընդհանուր մոտեցում և երեք երկրները շոշափելիորեն համակարգված աշխատեին ռեգիոնը արտաքին ազդեցության ապակայուն հետևանքներից զերծ պահելու ուղղությամբ: Սակայն, միանգամայն հասկանալի պատճառների ու հանգամանքների բերումով, չկա այդ համակարգված և միասնական դիրքորոշումը, ու Բաքուն այդտեղ էական գործոն է:  Էական, որովհետև Ադբեջանը իրեն չի դիտարկում ոչ միայն Հայաստանին, այլ նաև Վրաստանին այսպես ասած հավասար: Ավելին, նոր աշխարհակարգի համար մղվող համաշխարհային պատերազմն Ադրբեջանը դիտարկում է որպես կովկասյան ռեգիոնում նոր հարաբերակցության հնարավորություն, որտեղ ինքը՝ չլինելով իհարկե խոշոր խաղացողներին հավասար, այդուհանդերձ կլինի ռեգիոնի մյուս երկու երկրներից շոշափելիորեն ավելի վեր կանգնած: Իսկ դրա համար Բաքվին խաղաղություն պետք չէ: Իհարկե, հազիվ թե պետք է նաև մեծ պատերազմ: Այդ խնդիրները լուծելու համար Ադրբեջանին անհրաժեշտ է ներկայիս սողացող պատերազմի ռեժիմը, առավել ևս, որ այն ունի նաև միջազգային «լեգիտիմություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում