Saturday, 18 07 2026
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել

Չինական գամբիտ կովկասյան տիրույթում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու Չինաստան կատարած այցի արդյունքում կողմերը հայտարարել են գործակցությունը ռազմավարական մակարդակի բարձրացնելու մասին: Թբիլիսին ու Պեկինը հայտարարել են երկու երկրների միջև ռազմավարական գործակցություն հաստատելու մասին, որի վերաբերյալ համատեղ հայտարարությունը նշում է. «Կողմերը կամրապնդեն համակարգումը միջազգային խնդիրների լուծման գործում, կշարունակեն խորացնել երկկողմ միջպետական հարաբերությունները, համատեղ ապահովել խաղաղություն, կայունություն և զարգացում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»: Այստեղ ուշադրության է արժանի հատկապես միջազգային խնդիրների լուծման գործում մոտեցումների և քայլերի համակարգման մասին շեշտադրումը, ու նաև խաղաղության և կայունության համատեղ ապահովման: Դա համենայն դեպս հիմք է  տալիս դիտարկել, որ չին-վրացական ռազմավարական գործակցությունը որոշակի փուլում կարող է ենթադրել նաև ռազմական, ռազմա-տեխնիկական սերտ գործակցություն:

Այդպիսով, Չինաստանի ու Վրաստանի հարաբերության ռազմավարական բնույթը անկասկած նշանակելու է Չինաստանի դիրքերի ամրապնդում, կամ բավականին աշխույժ հայտ Կովկասում դերակատարման ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Վրաստանի համար այստեղ կան գուցե առավել մեծ ներքաղաքական մոտիվներ: Մասնավորապես, Թբիլիսին շարունակում է իր վրա զգալ արևմտյան ճնշումը՝ ուկրաինական պատերազմում այսպես ասած հավասարակշռված դիրքորոշման, նաև Ռուսաստանի հետ որոշակի կառուցողական փոխհարաբերության միտումների առնչությամբ: Սա անկասկած առավել զգալի է դառնալու Վրաստանի իշխանության համար 2024-ին սպասվող պառլամենտական ընտրություններին ընդառաջ:

Վրաստանը փնտրում է բալանս, և Չինաստանի հետ հարաբերության ռազմավարականացման քայլը աներկբա այդ փնտրտուքի դրսևորումներից մեկն է: Որքանով այն կաշխատի, իհարկե դեռ պետք է տեսնել, սակայն ձգտումն ու խորքային մոտիվը այդտեղ է: Պեկինի համար դա բնականաբար աշխարհաքաղաքական դերակատարության ընդլայնման հնարավորություն է, հատկապես Կովկասի առումով, որը Արևելք-Արևմուտք լոգիստիկ կարևոր հանգույցներից մեկն է և որում ազդեցության համար պայքարը ունի ռազմավարական նշանակություն, և այդ թվում Չինաստանի՝ Մեկ գոտի Մեկ ճանապարհ ծրագրի համատեքստում:

Վրացական ուղղությունն առաջիկայում ըստ ամենայնի դառնում է ռեգիոնալ ամենազգայուն կետը՝ այդ երկրում ընտրական գործընթացին մոտենալուն զուգահեռ: Սա ամենևին չի նշանակում, որ թուլանալու է զգայունությունը հայ-ադրբեջանական «կետում»: Ավելին, այստեղ կարող է առաջանալ «լրացուցիչ» մոտիվ՝ հայ-ադրբեջանական հակամարտությամբ ճնշում վրացական «կետի» նկատմամբ, այնտեղ  կուտակվող աշխարհաքաղաքական շահերի միջև դիմակայության շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում