Friday, 10 07 2026
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր

Մեղրու երկաթուղին ու ԵՄ 2,6 միլիարդ եվրոն

Բրյուսելում Միշել-Փաշշինյան-Ալիև եռակողմ հանդիպոււմից հետո ԵԽ նախագահը իր հայտարարության մեջ նշում էր հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու կառուցումը ֆինանսավորելու ԵՄ պատրաստակամությունը: Խոսքն ինչպես հայտնի է Նախիջևանից դեպի Ադրբեջան գնացող երկաթուղու վերականգնման մասին է, որ քննարկվում է հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքի շրջանակում: Այդ առնչությամբ շատ է հայտարարվում, որ կողմերը արձանագրում են մոտեցումների ընդհանրություն, առաջընթաց և այլն: Այդ մասին հայտարարում է նաև ռուսական կողմը, որը շաբաթներ առաջ անցկացրեց փոխվարչապետների աշխատանքային խմբի եռակողմ հանդիպում:

Ստացվում է, որ կոնկրետ հարցի վերաբերյալ առաջընթաց է արձանագրվում թե մոսկովյան, թե արևմտյան հարթակներում: Դա հնարավո՞ր է, եթե հաշվի առնենք, որ խոսքը ընդհուպ աշխարհաքաղաքական նշանակության ռազմավարական հարցի մասին է, երբ հայտնի է, որ Ռուսաստանն օրինակ հղում է անում նոյեմբերի 9-ի իններորդ կետին, որտեղ նշվում է, որ Նախիջևանից-Ադրբեջանի արևմտյան շրջաններ բեռնափոխադրումը վերահսկելու են ՌԴ ԴԾ սահմանապահ ծառայության ստորաբաժանումները: Միթե՞ Եվրամիությունը կֆինանսավորի մի երկաթուղու կառուցում, որով բեռնափոխադրումները վերահսկելու է Ռուսաստանը, համենայն դեպս առնվազն նոյեմբերի 9-ի հայտարարության իններորդ կետով: Դա նշանակում է, որ, կամ ՌԴ ու ԵՄ պետք է պայմանավորվեն, ինչի հնարավորություն կամ նախադրյալ գոնե հրապարակավ չի նշմարվում, կամ Եվրամիությունը պատրաստ է ֆինանսավորել, եթե օրինակ Հայաստանը հրաժարվի 9-րդ կետում սահմանված ռեժիմից, այսինքն բեռնափոխադրումների ՌԴ վերահսկողությունից: Այդ դեպքում, ու՞մ վերահսկողությամբ են իրականացվելու բեռնափոխադրումները: Այստեղ կա թերևս հստակեցնելու նրբերանգ:

Բանն այն է, որ հաճախ նույնացվում են անձնագրային վերահսկողությունը, բեռնափոխադրումների ճանապարհային վերահսկողության կամ այլ կերպ ասած՝ անվտանգության ապահովման հետ: Մինչդեռ, կա երկու հանգամանքն էլ, թե անձնագրային վերահսկողությունը, որում երկրների սուվերենության ռեժիմը գոնե հրապարակավ կասկածի տակ չի դնում ոչ ոք, թե բեռնափոխադրումների անվտանգության վերահսկողությունը առանցքային խնդիրներ են, միմյանցից զգալիորեն առանձին: Ավելին, բուն խնդիրը գուցե և բեռնափոխադրումների վերահսկողությունն է, որովհետև, այդ վերահսկողության կամ մոնիտորինգի իրավունք ստացող կողմը թերևս տրամաբանորեն պետք է որոշակի հասանելիություն ունենա բեռների սահմանային հսկողությանը, դրա վերաբերյալ տվյալների: Հենց այդ գործոններից մեկն էլ աշխարհաքաղաքական այն պայքարի «հիմքում» է, որ ծավալվում է նաև հաղորդուղիների ապաշրջափակման թեմայով, Կովկասում հաղորդուղիների վրա ազդեցության համար պայքարի ավելի մեծ խաղի համատեքստում: Այդ ամենով հանդերձ, երկաթուղին կառուցելու ԵՄ պատրաստակամության մասին Միշելի հայտարարության ֆոնին հիշարժան է մեկ այլ հանգամանք՝ 2021 թվականին Երևանում նրա արած  հայտարարությունները, Հայաստանին 2,6  միլիարդ եվրոյի ֆինանսական օժանդակություն, այդ թվում մոտ 1.6 միլիարդի անհատույց աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին: Անցել է երկու տարի, և այդ պատրաստակամության ո՞ր մասն է կյանքի կոչել ԵՄ-ն, իսկ, եթե ոչ, ապա ինչու՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում