Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Երևանում մի խումբ քաղաքացիներ ԿԽՄԿ-ից պահանջում են գործուն քայլեր ձեռնարկել ԼՂ մուտք գործելու համար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ԿԽՄԿ-ից գործուն քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար և կանխել վերահաս հումանիտար աղետը։ Բողոքի ակցիայի կազմակերպիչ Ալվարդ Զաքարյանը կոչ է անում քաղաքացիներին միանալ ակցիային և պահանջել ԿԽՄԿ-ից գործի դնել բոլոր լծակները՝ Արցախի 120 հազար հայությանը վերահաս ողբերգությունից փրկելու համար։ Նա նշեց, որ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կառույցն է, որը ներկայացված է Արցախի Հանրապետությունում, այդ իսկ պատճառով հավաքվել են ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ներկայացնելու իրենց պահանջը։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հրաժարվում է գնալ Արցախ և հումանիտար օգնություն հասցնել։ Ինչ կատարվում է Արցախում՝ ցեղասպանություն է։ Շուտով բոլոր մանուկները այլևս ուտելու բան չեն ունենա։ Մենք չենք կարող ուղղակի լռել ու տեսնել, թե ինչպես են մեր ծնողները, քույրերը, բարեկամներն ու ընկերները այնտեղ սովամահ լինում։ Այս պատասխանատվությունը կրում է նաև Կարմիր խաչը»,- ասաց Զաքարյանը։

Բողոքի ակցիայի մյուս մասնակից Սասուն Գաբրիելյանը իր հերթին նշեց, որ շատ քիչ ժամանակ է մնացել, որովհետև 10 օրից հետո Արցախում այլևս ուտելիք չի մնալու և մարդիկ սովի են մատնվելու։

«Խնդրում ենք ամբողջ աշխարհի հայությանը միանալ և կանխել վերահաս հումանիտար աղետը։ Արցախում ապրող 120 հազար հայ սովի է մատնված, խանութներում ուտելիք չկա, մարդիկ արդեն հիասթափվել են և չեն հավատում ապագային։ Հիմա մենք պետք է բոլորս միանանք մի հարցի շուրջ և պահանջենք բացել Լաչինի միջանցքը և հումանիտար օգնություն ուղարկել Արցախին»,- ընդգծեց Գաբրիելյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում