Friday, 10 07 2026
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև
Ծառուկյանը հետապնդվում է ոչ որպես ընդդիմադիր, այլ՝ օտարերկրյա գործիք. սա ուղերձ է Ռուսաստանին

Արցախի որոշումը. անելանելիությա՞ն, թե՞ մշակված անելիքի շարժում

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը նախօրեին ուղերձով հայտարարեց համաժողովրդական շարժում սկսելու մասին, արցախցիներին հրավիրելով Վերածննդի հրապարակ, որտեղ այսօր էլ անցկացվեց նախօրեին ազդարարված հանրահավաքը: Սա գործնականում երրորդ, թե չորորդ խոշոր հանրահավաքն է, որ անցկացվում է Ստեփանակերտում, հետպատերազմական շրջանում եւ այդ թվում նաեւ շրջափակման, պաշարման պայմաններում: Ի՞նչ հարց են լուծել նախկին մեծ հանրահավաքները, որ հրավիրվել են տարբեր նախաձեռնությունների շրջանակում: Այդ հարցի պատասխանը գոնե հրապարակային առումով պարզ չէ: Եթե դրանք միասնականություն ի ցույց դնելու համար են, ապա հազիվ թե այդօրինակ հանրահավաքները կարող են որեւէ մեկի համար լինել միասնականության համոզիչ կամ ազդեցիկ ցուցիչ, եթե մի կողմ թողնենք պաթետիկ բնորոշումները:

Եթե այդ հանրահավաքները ինքնանպատակ չեն, ապա թերեւս պետք է չափելի լինի դրանց արդյունքը, ինչը սակայն բացակայում է: Այդ պայմաններում էլ հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր պետք է լուծի նոր՝ համաժողովրդական շարժման խորագրի ներքո հրավիրվող հանրահավաքը, եւ շարժումը ինքնին, որը, համենայն դեպս դատելով Արցախի պետնախարարի ելույթից, ենթադրելու է շարունակական հավաքներ Վերածննդի հրապարակում: Իհարկե, պետք է նկատել՝ այնպես չէ, որ Արցախն ունի իր խնդիրները բարձրաձայնելու այլ քայլերի եւ ուղիների նույնիսկ փոքր ընտրություն, բայց, բոլոր դեպքերում, որեւէ քայլի ընտրություն պետք է ունենալ հասկանալիության, չափելիության նվազագույն գործակից, այլապես ոչ միայն կարող է ավարտվել ապարդյուն, այլ ունենալ հակառակ էֆեկտ եւ խորացնել հիասթափեցնող, ապատիայի բերող տրամադրություններ, հուսահատություն:

Թե ի՞նչ հաշվարկներ կան Արցախի պետնախարարի ազդարարած շարժման հիմքում, թերեւս գիտե պետնախարարը, այլ պաշտոնյաներ, Արցախի նախագահը, որոնք անշուշտ առավել հանգամանալից են տիրապետում իրավիճակի համակողմանի բարդությանը, սակայն շատ կարեւոր է, որ հայտարարված շարժումն ու հանրահավաքը «բխեն» ոչ թե անելանելիությունից, այլ անելիքի մասին որոշակի պատկերացումներից: Դրանից է կախված լինելու նաեւ այդ գործընթացի հանդեպ վերաբերմունքը Հայաստանում, Սփյուռքում, ու նաեւ միջազգային դերակատարների մոտ: Իսկ դա նշանակում է, որ պետք է գործնական առարկայություն, հասցեագրված թե Ռուսաստանին ու նրա խաղաղապահ առաքելությանը, որը ունի փաստաթղթավորված պարտավորություններ, որոնք խախտում է Ադրբեջանն ու ինչի հանդեպ ըստ էության լուռ է Մոսկվան, թե միջազգային կառույցներն ու այլ դերակատարներն, որոնք ունեն միջնորդական հավակնություն ու աշխուժություն, բայց չունեն կոնկրետ պատասխանատվության պատրաստակամություն, քանի որ ունեն իրենց խնդիրներն ու հարցերը Ռուսաստանի դեմ պայքարի առումով:

Դիպուկ է Արցախից հնչող գնահատականը, որ արցախցիներն այսօր փաստացի դարձել են Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ դիմակայության զոհ, բայց ամբողջ հարցն այն է, որ այդ խնդրից լուծումը պետք է գտնի հենց Արցախը, որովհետեւ թե Արեւմուտքը, թե Ռուսաստանը Արցախի հարցը գոնե այսօր դիտարկում են որպես իրենց դիմակայության շրջանակում կիրառելի միջոց: Այդ ամենով հանդերձ, աներկբա է մի բան, որ Հայաստանի հանրությունն ու հասարակական-քաղաքական դերակատարները, նաեւ համայն հայությունը Արցախի պաշարման հաղթահարմանն ուղղված որեւէ ջանքի աջակցության հարցը պետք է դիտարկեն կարեւորագույն, գերակա խնդիր, աջակցելով արցախահայությանը բոլոր հնարավոր հարթություններում: Արցախի քաղաքական վերնախավն ունի իր անելիքը, Արցախի ճակատագրի համար առաջնային պատասխանատվության կրողն է, բայց այդ հարցերը շոշափելիս որեւէ կերպ չպետք է «շփոթել» կամ չնկատել սահմանը, երբ Արցախի վրա կարող է «ընկնել» Ադրբեջանի հակամարդկային քաղաքականության պատասխանատվությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում