Sunday, 12 07 2026
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ

Ինչ է կատարվում Ռուսաստանում. «զոհասեղանին» դրված գլուխները

Կրեմլը հաստատել է տեղեկությունը, որ «ակնթարթային ապստամբությունից» հինգ օր անց ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում հանդիպել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հրամանատարների և ղեկավարի՝ Պրիգոժինի հետ: Ըստ Կրեմլի խոսնակ Պեսկովի, Պուտինը ներկայացրել է վագներականներին, թե ինչպես է տեսնում նրանց հետագա գործունեությունը, իսկ վագներականներն էլ հավաստել են, որ հավատարիմ են գերագույն գլխավոր հրամանատարին: Այդ ամենն իհարկե կլիներ կատակերգական ֆիլմի հիանալի սցենար, եթե խոսքը չվերաբերեր ընդհուպ աշխարհի համար բախտորոշ մի շրջափուլում միջուկային գերտերության ներիշխանական իրողություններին, որոնք անկասկած ազդեցություն ունեն հենց միջազգային մասշտաբով:

Պրիգոժինի «ապստամբությունը»  Պուտինը որակեց դավաճանություն և հարված թիկունքից, բայց հինգ օր անց փաստորեն «դավաճանների» հետ քննարկում է նրանց հետագա գործունեությունը: Այսօր թերևս որևէ մեկի մոտ չկա կասկած, որ տեղի ունեցածը բավականին հանգամանալից մշակված սցենար էր, որտեղ իհարկե վագներականներն ու նրանց ղեկավար Պրիգոժինն էլ նույնիսկ չգիտեր, թե ինչ դեր է կատարում և ինչով է այն ավարտվելու: Ով գիտեր, ովքե՞ր էին սցենարի հեղինակները, պարզ չէ, սակայն ըստ ամենայնի խոսքը ՌԴ նախագահի և նրան հարող շատ փոքր շրջանակի մասին է, որում չկան նույնիսկ պաշտպանության նախարար Շոյգուն և ԳՇ պետ Գերասիմովը: Սրանք կարևոր դետալներ են, որոնք թերևս ՌԴ ներիշխանական իրողությունների գնահատման հարցում կարևոր և օգտակար, թեև իհարկե ոչ բավարար ցուցիչներ են: Սակայն, դրանք վկայում են, որ ՌԴ վերնախավում տեղի է ունենում ստատուս-քվոյի փոփոխություն, որն իհարկե չի լինի ակնթարթային պրոցես, սակայն անկասկած խորքային է ու մասշտաբային, եթե խաղարկվում է «ապստամբության» գործիքակազմով և «սեղանին» դե ֆակտո դրվում են պաշտպանության նախարարի և ԳՇ պետի «գլուխները»: Խոսքն իհարկե զոհաբերության մասին չէ, այլ պարզապես «խաղադրույքի»: Կասկածից վեր է, որ կան նաև այլ «գլուխներ», որոնք պարզապես հրապարակայնորեն «մատուցված» չեն, քանի որ հրապարակայինները ինքնին չափազանց խոսուն են:

Ռուսաստանի վերնախավում տեղի ունեցող այդ գործընթացը անշուշտ իր ոչ թե զուտ ազդեցություն, այլ թերևս նույնիսկ դրսևորումն է ունենալու Հայաստանում և Արցախում: Անկասկած է, որ դա ենթադրելու է նաև «գլուխներ» Հայաստանում, առնվազն Ռուսաստանի ներիշխանական համակարգային իրողություններից «ածանցված» տարբերակով: Ընդ որում, թերևս նաև այդ տիրույթում է պետք դիտարկել Արցախի նախագահի՝ Պուտինին հղված նամակի մասին տեղեկատվության հանրայնացումը: Միաժամանակ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում՝ գործընթացը չի ունենալու արագ ընթացք և չի լինելու կարճատև, սակայն միևնույն ժամանակ այն Հայաստանում էլ չի սահմանափակվի լոկ «ներքին շրջանակով» և ունենալու է նույնքան «միջազգային» ազդեցության և ըստ այդմ նաև՝ թե ներգրավվածության, թե հակազդեցության մասշտաբ, որքան անմիջականորեն Ռուսաստանում տեղի ունեցողը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում