Friday, 10 07 2026
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր

Արցախում միջազգային մոնիտորինգի հրամայականը

Ադրբեջանի իրագործած շրջափակման հետևանքով Արցախում օր օրի սրվում է մարդասիրական իրավիճակը, Հայաստանի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նկատելով, որ դա էթնիկ զտման քաղաքականության մաս է, որ վարում է Բաքուն: Ըստ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դուրս բերի Ղարաբաղից իր զինուժը, մինչդեռ Երևանը Արցախում չունի որևէ զինվոր, Արցախում պաշտպանական բանակն է, որի անհրաժեշտության հիմքերը կարելի է տեսնել Ադրբեջանի ամենօրյա քաղաքականության մեջ, նկատել է Փաշինյանը: Բաքուն Արցախից բանակը դուրս բերելու պահանջի մասին հայտարարել է հենց նախօրեին էլ, Ալիևի ելույթով, որը հնչել է Չմիավորվածների շարժման նախարարական կոմիտեի նիստում, որ կայացել է Բաքվում: Երևանը պարբերաբար հերքում է, թե Արցախում կա Հայաստանի ԶՈՒ գեթ մեկ զինծառայող:

Արցախում պաշտպանական բանակն է, ու անկասկած է՝ դրա բացակայությունը պարզապես կանաչ լույս է լինելու Ադրբեջանի առավել ագրեսիվ քաղաքականության համար: Միաժամանակ, Ադրբեջանը փորձում է ՊԲ առկայությունը իր համար դարձնել ագրեսիայի և կոշտ, շանտաժային քաղաքականության «հիմնավորում»: Ստեղծվում է փակուղային իրավիճակ, որը բխում է հենց այն կողմի շահից, որը ապավինում է ուժի գործոնին:

Դա Ադրբեջանն է: Փակուղին հաղթահարելու համար կա բավականին հստակ ճանապարհ՝ կայացնել Արցախում միջազգային մոնիտորինգ իրականացնելու մասին որոշում, օրինակ ՄԱԿ ԱԽ  ձևաչափում, և այդ մոնիտորինգի միջոցով պարզել, թե որքանով է հիմնավոր Ադրբեջանի պնդումը, թե Արցախում կա զինուժ, որի դուրսբերումը Հայաստանի իրավասության դաշտում է: Բայց, այդ հարցի հանդեպ կա միջազգային անտարբերություն, գոնե առայժմ: Այդ ֆոնին, հայտարարությունները՝ Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության մասին, դառնում են խորապես  հարաբերական, իրավիճակը ոչ թե մոտեցնելով կառավարելիության, այլ դարձնելով առավել խրթին, ինչը՝ կրկնեմ, համապատասխանում է այն մեթոդաբանությանն ու հաշվարկներին, որ Ադրբեջանի քաղաքականության հիմքում են: Հայաստանն ու հայ հանրությունը պետք է հետևողականորեն ձևակերպեն այդ խնդիրները միջազգային բոլոր դերակատարների առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում