Երկու օր է՝ Ֆրանսիայում լարված իրավիճակ է․ զրահապատ մեքենաներով ոստիկանները գործի են լծվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Նոր Յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքեանը: Չոլաքեանի խոսքով՝ նախկինում Ֆրանսիայում նման բողոքի ակցիա եղել է 2005-ին․ «Այս մի քանի օրերի ընթացքում այրված մեքենաների քանակը հասել է 4576-ի: Խորքում կա մտահոգություն, որ Փարիզում անկարգությունները ուղղորդված են նաև դրսից»:










































