Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Փաստաբանների պալատը դեմ է Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծին

Շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել 1.1 մասով, հետևյալ բովանդակությամբ․

«1.1 Եթե անձի առաջին անգամ կատարած հանցանքը դասվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, ապա հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:»:

Նախագծի հիմնավորումները հատկապես կառուցված են նախաքննական մարմինների ծանրաբեռնվածության և օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու ինստիտուտի վրա։

Նշված հիմնավորումներով ոչ միայն չի արդարացվում օրենսդրական նման փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, այլ նաև դրանք խնդրահարույց են հետևյալ պատճառաբանությամբ․

Ակնհայտ է, որ քննարկվող հիմքով մինչդատական վարույթում պատասխանատվությունից կարող է ազատել դատախազը, ինչը նշանակում է, որ նշված գործընթացը դուրս է մնալու դատական որևէ երաշխիքից և դառնալու է անվերահսկելի։ Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով քրեական վարույթի հանրային մասնակցին քրեական հետապնդումը դադարեցնելու նման հայեցողական լիազորությամբ օժտելը ոչ միայն կարող է ստեղծել անպատժելիության մթնոլորտ, այլ նաև կարող է ունենալ կոռուպցիոն ռիսկեր։

Նախաքննական մարմինների ծանրաբեռնվածությունը որևէ պարագայում չի կարող արդարացված հիմք լինել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններով գործուն զղջալու ինստիտուտը կիրառելու համար, հատկապես հաշվի առնելով այն, որ անձը կարող է նման միջնորդություն հարուցել դատարանում, ինչը որևէ կերպ չի թոթափի վկայակոչված ծանրաբեռնվածությունը։

Հարկ է նաև նշել, որ գործում զղջալու հիմքով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվությունից ազատելու առաջարկվող կարգավորումը հետադարձ ուժով կիրառման է ենթակա նաև մինչ նշված փոփոխությունը ուժի մեջ մտնելը հանցանք կատարած անձանց վրա։ Այսինքն, նշված հիմքով պատասխանատվությունից ազատվելու շրջանակն ընդգրկելու է նաև զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց։

Ինչ վերաբերում է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու ինստիտուտի հետ զուգահեռներ անցկացնելուն, ապա հարկ է նշել, որ այն նախատեսված է պատիժ նշանակելու գլխում և ենթադրում է պատժի նշանակում, որը անձը պետք է կրի, մինչդեռ գործուն զղջալու ինստիտուտը ենթադրում է պատասխանատվությունից ազատում, ինչի արդյունքում անձը չի ենթարկվելու քրեաիրավական որևէ ներգործության։ Հետևապես, զուգահեռը տեղին չէ այն իմաստով, որ այդ ինստիտուտները նախատեսված են տարբեր գլուխներում և դրանց քրեաիրավական հետևանքները տարբեր են։

ԳՏՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՆՇՎԱԾ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՌԿԱ ՔՐԵԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԼՐՋԱԳՈՒՅՆ ՎՆԱՍ ՀԱՍՑՆԵԼ, ՀԱՏԿԱՊԵՍ ԱՅՆ ՀԱՎԱՌՄԱՄԲ, ՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՏՎՅԱԼ ՏԵՍԱԿԸ՝ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ Է։

Այն հնարավորություն է ընձեռելու անվերահսկելի և ստվերային քաղաքականություն վարել ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց պատասխանատվությունից ազատելու հարցում (Օրինակ՝ սպանություն, պետական դավաճանություն, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձանց նկատմամբ)։

Հարկ է նաև նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի ներկայիս կարգավորումներում սահմանված են պատժից ազատելու տեսակներ, որոնք արտահայտվում են դատապարտյալի վրա որոշակի պարտականությունների սահմանմամբ, ինչն էլ անշուշտ զուգորդվում է վերջինիս իրավունքների սահմանափակմամբ (ՀՀ քրեական օրենսգրքի գլուխ 13)։ Հետևապես, դատարանը անհրաժեշտ հիմքերի առկայության պայմաններում կարող է կիրառել դրանցից ցանկացածը։

Վերոգրյալն ամփոփելով ՀՀ փաստաբանների պալատը դեմ է վերոհիշյալ նախագծին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում