Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Հայ Եկեղեցու պատվո շքանշան՝ Պապական նվիրակին

Սեպտեմբերի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում իր ծառայությունն ավարտող Անդրկովկասում Պապական նվիրակ Կլաուդիո արքեպիսկոպոս Գուջերոտտիին:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսավոր արարողությամբ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան հանձնեց Գերապայծառ Կլաուդիո արքեպիսկոպոս Գուջերոտտիին` գնահատելով Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի հանդեպ նրա ազնիվ վերաբերմունքը և մատուցած օգտակար ծառայությունը:

Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն անդրադարձ կատարեց Մայր Աթոռի և Վատիկանի միջև ձևավորված սերտ կապերին, որոնց զարգացմանը կարևոր իր նպաստն է բերել արքեպիսկոպոս Գուջերոտտին: Սրբազանն իր խոսքում ներկայացրեց նաև պապական նվիրակի վաստակը հայագիտության ասպարեզում:
Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հայրապետական կոնդակում ի մասնավորի ասվում է. …Երկար տարիներ, որպես հավատարիմ ծառա Քրիստոսի, Դուք արդյունաշատ ծառայություն եք իրականացնում Կաթոլիկ Եկեղեցու անդաստանում` ազնիվ հոգով ջանալով ավանդ բերել Տիրոջ Կենաց Խոսքի քարոզության ընդլայնմանն ու տարածմանը:
Ահավասիկ տասը տարիներ Մենք ականատես ենք Հայաստանում և Հարավային Կովկասի երկրներում Ձեր գործունեությանը: Գոհունակություն է Մեզ համար հաստատել, որ դիվանագիտական Ձեր առաքելությանը համընթաց Դուք առանձնակի կարևորությամբ ջանքեր եք ի սպաս դրել նաև արդյունավորելու եղբայրական համագործակցությունը քույր Եկեղեցիների միջև` հանուն աշխարհում հավատքի զորացման և քրիստոնեական հոգևոր ու բարոյական արժեքների ամրապնդման:

Ուրախ ենք, որ վերջին տարիներին եկեղեցաշեն ծրագրերի իրականացումով առավել զարգանում են Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների հարաբերութունները, որին կարևոր ներդրում եք բերում նաև Դուք: Մեր ժողովրդին, մեր Սուրբ Եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին համենայնի օգտակար լինելու Ձեր պատրաստակամությունը դրսևորվել է բազմաթիվ գովարժան նախաձեռնություններում, ինչը գոհունակություն է Մեզ և Մայր Աթոռիս միաբանության համար՚:
Կոնդակի ընթերցումից հետո Նորին Սրբությունը Սրբազանի կուրծքը զարդարեց «Սբ Ներսես Շնորհալի» շքանշանով:

Ապա Կլաուդիո արքեպիսկոպոսը, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին բարձր պարգևի համար, ջերմության զգացումով վերհիշեց հայ մշակույթի և ընդհանրապես հայ կյանքի հետ ունեցած իր առաջին առնչությունը, ներկայացրեց իր կյանքի ուղին և ծառայությունը Հայաստանում: «Ինձ համար դժվար է արտահայտել իմ սրտի բոլոր այն զգացումները, որոնք համակել են ինձ այս պահին: Այն պատիվը, որին արժանացրեց ինձ Ձերդ Սրբությունը, իմ սիրտը լցրեց երախտագիտությամբ», – նշեց Կլաուդիո արքեպիսկոպոս Գուջերոտտին:

Արարողությունը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը մասնավոր անդրադարձ կատարեց Կլաուդիո արքեպիսկոպոսի նվիրյալ և օգտաշատ ծառայությանը Հայաստանում և վերստին իր գնահատանքը հայտնեց Հայ Եկեղեցու հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի համար: Հրաժեշտ տալով պապական նվիրակին` Վեհափառ Հայրապետը մաղթեց նրան քաջառողջ կյանքի օրհնյալ ընթացք և հաջողություններ հետագա իր ծառայության մեջ ի փառս Աստծո և ի պայծառություն Քրիստոսի Ս. Եկեղեցու:

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Կաթոլիկ եկեղեցու հոգևորական և աշխարհական ներկայացուցիչներ, Մայր Աթոռում գործող միջեկեղեցական կառույցների պաշտոնյաներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում