Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

Ինչո՞ւ ՔՊ ժողովին նաև ոչ կուսակցականներն են մասնակցել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներում նկատեց, որ կուսակցական-քաղաքական ժողովին ներկա են եղել ոչ միայն պատգամավորները, ՔՊ-ական մարզպետները, այլ նաև գործադիրը՝ իր ողջ կազմով:

Բացի ՔՊ անդամ նախարարներ Սուրեն Պապիկյանից, Արարատ Միրզոյանից, Վահե Հովհաննիսյանից, Գնել Սանոսյանից, Հակոբ Սիմիդյանից և Արմեն Փամբուխչյանից, ՔՊ քաղաքական ժողովին մասնակցում էին նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոնք ՔՊ անդամ չեն:

Ենթադրվում է, որ կուսակցական հարցերը պետք է որ նրանց չառնչվեին, բայց, արի ու տես, ոչ կուսակցական նախարարները ևս ակտիվորեն նեգրավված են ներկուսակցական աշխատանքներում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քաղաքական ժողովի օրակարգում հիմնականում ներկուսակցական հարցեր են եղել և ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցության հարցեր: Հավանաբար, ՔՊ-ում այնքան մարտական են տրամադրված, որ որոշել են ռեսուրս չխնայել ու իրենց թեկնածուի քարոզարշավի աշխատանքներում ներգրավել, օրինակ, ոչ ՔՊ անդամ Անահիտ Ավանեսյանին կամ Վահան Քերոբյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի աչքից չվրիպեց նաև, որ ՔՊ քաղաքական ժողովին մասնակցում են նաև փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանից հետաքրքրվեց՝ ինչու են անկուսակցական փոխվարչապետները մասնակցել կուսակցության քաղաքական ժողովին, ինչ առնչություն ունեն նրանք ներկուսակցական հարցերի հետ։

«Մեր կանոնադրության համաձայն՝ քաղաքական ժողովին մասնակցում են կոնկրետ մարդիկ. կան պաշտոններ, որոնց համապատասխանող անձինք մասնակցում են ժողովին, և կան հրավիրյալներ, որոնց որոշում է կուսակցության վարչությունը: Այս պարագայում պարոն Գրիգորյանը և պարոն Խաչատրյանը քաղաքական ժողովին մասնակցել են որպես հրավիրյալներ: Կարծում եմ՝ հարց չպետք է առաջանա, քանի որ նրանք երկուսն էլ քաղաքական պաշտոններ են զբաղեցնում ու կարող էին հրավիրվել: Քաղաքական ժողովին բոլոր հրավիրվածները քաղաքական պաշտոն են զբաղեցնում»,-ասաց Պապոյանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում