Thursday, 16 05 2024
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին

Կարևոր է ոչ թե հարթակը, այլ պայմանավորվածությունը․ փոխվարչապետը՝ ապաշրջափակման մասին

 Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մոսկովյան հանդիպմանը միջազգային օպերատորների հարց չի քննարկվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մեկնաբանելով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ հանդիպման արդյունքները։

Նա հավելեց, որ հարցը դեռ քննարկումների փուլում է, և ճիշտ կլինի, որ այդ մասով դետալներ չբացահայտվեն։ Փոխվարչապետը հավելեց, որ այս փուլում, այնուամենայնիվ, բոլոր հարցերը վերաբերում են մաքսային և սահմանային հսկողության գործառույթի հետ կապված հարցերին։

«Ես ուզում եմ վստահ լինել, որ բոլոր կողմերը շահագրգռված են ապաշրջափակման հարցերի շուտափույթ լուծմամբ»,- ասաց փոխվարչապետը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք չկա ռիսկ, որ Ադրբեջանը պարզապես հարցի լուծմամբ հետաքրքրված լինելու իմիտացիա է ստեղծում։

Փոխվարչապետը խոսեց նաև այն մասին, թե կա արդյոք տարբերություն՝ որ հարթակում կանցկացվեն այս ապաշրջափակման հարցով քննարկումները՝ պայմանականորեն ռուսական կամ արևմտյան։

«Նշանակություն ունի պայմանավորվածության բովանդակությունը, որ այն ֆունկցիոնալ և աշխատող լինի»,- շեշտեց փոխվարչապետը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ճանապարհների ապաշրջափակման հարցում հայկական կողմի համար շարունակում են ռիսկեր լինել՝ Գրիգորյանը շեշտեց՝ մեզ համար կան կարմիր գծեր, որոնց մասին բազմիցս հայտարարվել է՝ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները պետք է գործեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո։

Լրագրողների հետ զրույցում փոխվարչապետը նաև նշեց, որ ապաշրջափակման հարցն ուղիղ կապ չունի խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։

«Սա ինքնուրույն հարց է՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում»,- ասաց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում