Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Մոսկվան «թղթերին» չի՞ հավատում. եռակողմ հանդիպման անորոշ արդյունքը

Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից հետո չստորագրվեց որևէ փաստաթուղթ, թեև դրանից առաջ ռուսական Կոմերսանտ պարբերականը հղում անելով անանուն աղբյուրին հայտնել էր, թե նախատեսվում է երկու փաստաթղթի ստորագրում՝ եռակողմ հայտարարություն, նաև փաստաթուղթ, որ վերաբերում է հաղորդուղիների ապաշրջափակմանը: Համենայն դեպս, մինչև նախօրեին ուշ գիշեր որեւէ այդպիսի թուղթ չի հրապարակվել: Փոխարենը հայտնի է դարձել հաջորդ շաբաթ Մոսկվայում փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային հանդիպում անցկացնելու մասին: Մոսկովյան հանդիպումից հետո այդ խմբի ռուսաստանցի ներկայացուցիչ, փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպումը քննարկելու է հաղորդուղիների ապաշրջափակման թեմայով տեխնիկական հարցեր: Ըստ նրա, Հայաստանն ու Ադրբեջանն ունեն ըմբռնում ապաշրջափակման օրակարգի վերաբերյալ, սակայն կան տեխնիկական հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումներ, մասնավորապես սահմանահատման մասով, ինչի վերաբերյալ քննարկումների համար էլ հավաքվելու են Մոսկվայում:

Ըստ նրա, այդ հանդիպման արդյունքից է կախված, թե արդյո՞ք երկրների ղեկավարները հարկ կհամարեն հանդիպել եւս մեկ անգամ: Փաստացի, գոնե առայժմ սա է մոսկովյան հանդիպման արդյունքը, թեև երևի թե ավելի մեծ կամ խորը արդյունք սպասելը իրատեսական էլ չէր, մի շարք թե երկկողմ՝ հակամարտող կողմերի, թե ռեգիոնալ ու միջազգային նշանակության գործոնների անբարենպաստության բերումով: Մյուս կողմից սակայն, հաղորդուղիների ապաշրջափակման հարցում էլ պարզ չէ, թե արդյո՞ք փոխվարչապետների հանդիպումը արձանագրելու է որևէ առաջընթաց, որովհետև վերջին հաշվով այդ տեսանկյունից զարգացումը ամենևին նոր չէ: Դարձյալ եղել է որոշակի շարժ, հետո՝ սառեցում:

Հնարավոր է, որ ներկայիս շարժով Մոսկվան փորձում է իր դեմքը, որպես եռակողմ հանդիպման կազմակերպիչ, ցույց տալով որեւէ արդյունք, այլ արդյունքների բացակայության պայմաններում: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի խնդիրը եռակողմ հանդիպմանը թերևս Վաշինգտոնի և Բրյուսելի նախաձեռնողականությանը հակազդելն ու հետ չմնալն էր, պրոցեսի հանդեպ ազդեցությունը չկորցնելը: Դրան զուգահեռ, մշտապես կա թերևս քաղաքական պատկերի հակառակ կողմը: Մասնավորապես, արդյունքների մասին շուտափույթ, օպերատիվ չբարձրաձայնումը միշտ չէ, որ կարող է խոսել դրանց բացակայության մասին, այլ երբեմն հակառակը՝ կարող է լինել դրանց գոնե շոշափելիության դրսեւորում, երբ ավելորդ բարձրաձայնումներով փորձում են ժամանակից շուտ չառաջացնել տարատեսակկ խոչընդոտներ, մինչ դրանց առավել ամրագրումը: Այդ իմաստով, մոսկովյան հանդիպման մասին շատ, թե քիչ ստույգ եզրահանգման համար դեռ վաղ է, թեև գուցե վաղ է ընդհանրապես ընթացող ակտիվ բազմակողմ գործընթացի մասին եզրահանգումներ անելու համար, հատկապես, որ առջեւում էլ կա Քիշնևը, որ սպասվում է հունիսի 1-ին՝ բոլորովին նոր, հնգակողմ ձեւաչափով: Փաստացի, փոխվարչապետների հանդիպումը Մոսկվայում կայանալու է Քիշնևի հանդիպումից առաջ, և իր արդյունքով թերևս ունենալու է ազդեցություն դրա վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում