Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

WikiLeaks. Արևմուտքն իմ հանդեպ երկակի ստանդարտներ է կիրառում. Ալիև

WikiLeaks-յան վերջին բացահայտումներից մեկն առնչվում է 2007 թվականին Ադրբեջանում ձերբակալված լրագրողների խնդրին։ Այդ ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսը հուլիսի 27-ին տվյալ հարցով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հանդիպման ժամանակ Դերսն Ալիևին հայտնել է լրագրողների ձերբակալության ու նրանց հանդեպ գործադրված բռնությունների փաստերը չհետաքննելու կապակցությամբ միջազգային հանրության մտահոգությունների մասին։ Ալիևը նրան բավական միանշանակ պատասխան է տալիս՝ հասկացնելով, որ չի նահանջելու միջազգային ճնշման տակ։

Ալիևը բաց ձևով ակնարկել է, որ ավելի գթառատ կլինի, եթե լրագրողներն ուղղակիորեն ներողություն խնդրեն իրենից։ Դրա հետ մեկտեղ, նա հասկանում է, որ բանտում լրագրողներին պահելը բացասաբար է անդրադառնում երկրի իմիջի վրա, ինչի համար էլ ցանկանում է ազատ արձակել նրանց, սակայն խնդիրն այն է, թե ինչ պայմաններում պետք է դա տեղի ունենա։

Ալիևը վստահեցրել է, որ մամուլի վրա հարձակումը ոչ մի կերպ կապված չէ 2008 թվականի առաջիկա ընտրությունների հետ. «Ես ո՛չ ընդդմիության, ո՛չ էլ իմ համակիրների շրջանում չունեմ մրցակից։ Դրա համար էլ ես այդ ընտրություններում հաղթելու եմ՝ առանց որևէ դժվարության։ Այդ դեպքում ինչո՞ւ ես պետք է ճնշում գործադրեմ մամուլի վրա։

Ձերբակալված 7 լրագրողներ աջակցություն են խնդրում ԱՄՆ-ից, ԵԱՀԿ-ից և Եվրոպայի խորհրդից, սակայն նրանք ներում չեն խնդրում իրենց նախագահից։ Սա Ադրբեջանն է, ոչ թե Եվրոպան։ Նրանք պետք է ինձ խնդրեն։ Նրանք կա՛մ պետք է ընդունեն իրենց մեղքը, կա՛մ էլ շարունակեն գտնվել բանտում։

Արևմուտքը երկակի ստանդարտներ է կիրառում և կողմնակալություն է ցուցաբերում իմ նկատմամբ։ Ես իմ անունը տեսնում եմ մամուլի 10 թշամիների (գիշատիչների) ցանկում։ Վրաստանում գոյություն չունի ընդդիմություն, հեռուստաալիքները գնված են օլիգարխների կողմից, ընդդիմության առաջնորդները գտնվում են բանտում, սակայն նրանց համարում են ժողովրդավարներ։ Ուկրաինայում Յուշչենկոն 60 անգամ խախտում է Սահմանադրությունը, իսկ Եվրոպայի խորհուրդը, ԵՄ-ը և ԱՄՆ-ը լռում են։ Ինչ էլ ես անեմ, միևնույն է՝ Արևմուտքն ինձ դիտարկում է իբրև բռնապետ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում