Sunday, 12 07 2026
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան

Այս պահին չենք կարող մեզ թույլ տալ նույնիսկ սովորական քաղաքական կոնֆլիկտ, սա պետք է հասկանան բոլորը․ Ռուբեն Վարդանյան

Հիմա Արցախում բոլորի նյարդերը շատ լարված են, իրավիճակը շատ բարդ է, և այս պայմաններում մարդկայնորեն հասկանալի են սուր խոսքերն ու նույնիսկ ուլտիմատում պարունակող հայտարարությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Բայց, այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ այս պահին մենք չենք կարող մեզ թույլ տալ նույնիսկ սովորական քաղաքական կոնֆլիկտ կամ ճգնաժամ, որոնք նորմալ կդիտվեին մեկ այլ ժամանակահատվածում, քանի որ թշնամին ակնթարթորեն կօգտվի դրանից։ Սա պետք է հասկանան բոլորը՝ և՛ բանավեճեր նախաձեռնողները, և՛ նրանք, ովքեր հրաժարական տալու տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս, և՛ նրանք, ովքեր Հայաստանում իրենց թույլ են տալիս անզգույշ հայտարարություններ անել։

Մենք հիմա մեր սահմանադրությունից ոչ մի քայլ չենք կարող շեղվել, չենք կարող դուրս գալ իրավական դաշտի սահմաններից։ Եթե մեզ թույլ տանք կասկածի տակ առնել, թե ում իշխանությունն է լեգիտիմ, իսկ ումը՝ ոչ, ապա հենց վաղը թշնամին օգուտ կքաղի դրանից։ Ուստի կոչ եմ անում բոլորին՝ պետության ղեկավարին, խորհրդարանի ղեկավարին, կուսակցությունների ու քաղաքական ուժերի առաջնորդներին և անգամ ինքս ինձ, չտրվել զգացմունքներին և չփնտրել որևէ անսպասելի լուծումներ իրավական դաշտից դուրս։

Իշխանությունը Արցախում մեկ վայրկյանով անգամ չի կարող գետնին ընկնել։ Արտաքին վտանգի առջև մենք պետք է բացարձակապես միասնական լինենք։

Երեկ մենք հրավիրեցինք «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման մամուլի ասուլիսը։ Շարժման նպատակն է նպաստել համախմբմանը և կոնկրետ քայլեր ձեռնարկել ճգնաժամից դուրս գալու համար։ Բայց նույն օրը առերեսվեցինք տարատեսակ ուլտիմատումների, հրաժարական տալու, վստահության հանրաքվեներ կազմակերպելու, սոցցանցերն անջատելու մասին հայտարարությունների… Ահա թե ինչ են անում մեզ հետ, հասկացե՛ք։ Մեզ փորձում են միմյանց դեմ հանել, ստիպել զբաղվել ներքին ինտրիգներով, իրավիճակը հասցնել կրիտիկական կետի։ Եվ ուզում են խանգարել մեզ անել այն, ինչ պետք է անենք։

Պետք է կարողանանք մի կողմ դնել էմոցիաները և իրավիճակին ողջամտորեն ու հանգիստ վերաբերվել։ Մենք պետք է չափազանց բարդ խնդրի լուծում տանք, և այդ լուծմանը հնարավոր է գալ միայն բացառիկ միասնություն և համառություն ցուցաբերելով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում