Tuesday, 14 07 2026
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Այս պահին հայ գործարարներին ոչ այնքան ԵՄ-ից հնարավոր պատժամիջոցներն են հետաքրքիր, որքան ռուբլու փոխարժեքը

ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջարկության մեջ բաց տեքստով նշվում է, որ ԵՄ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի շրջանակներում, ապագայում պետք է ունենա հնարավորություն սահմանափակելու երրորդ երկրներ ապրանքների արտահանումը։ Նախ որպես զսպող հանգամանք՝ առաջարկվում է ստեղծել իրավական հնարավորություն երրորդ երկրներ ԵՄ-ից արտահանման սահմանափակման համար, իսկ եթե դա բավարար  արդյունք չտա, ապա հաջորդ փուլում որոշ ապրանքների արտահանումը կարող է արգելվել։

Tvyal.com կազմակերպության ղեկավար, Ամբերդ հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց. «Որպեսզի հասկանան՝ ինչ հնարավոր վնասեր է կրելու Հայաստանը, պետք է համեմատենք 2021-ին ԵՄ-ից ներմուծումը 2022-ին ԵՄ-ից ներմուծման հետ: նաև պետք է նայել, թե ինչ ապրանքներ ենք 2022-ին ներմուծել Եվրոպայից և արտահանել Ռուսաստան: Այստեղ այն, ինչն աչքի է ընկնում, մեքենաշինության արտադրանքն է, որ 2021-ին ընդհանրապես ներմուծում չի եղել Եվրոպայից, իսկ 2022-ին այն զբաղեցրել է Եվրոպայից ներմուծման առաջին հորիզոնականը՝ 15,2 տոկոսով: Երկրորդ տեղում ավտոմեքենաներն են, որոնց աճը 4,4 անգամ է: Այս ապրանքների ներմուծումը ընդհանուր ներմուժման 13,3 տոկոսն է կազմել: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ հիմնականում աճել է մեքենաշինության, մեքենաների և տեխնիկայի ներմուծումը ԵՄ-ից և դրա համապատասխան արտահանումը դեպի Ռուսաստան: Այս շարժով է նաև բացատրվում մեր ՀՆԱ-ի աճի մի մասը:

Հայաստանից արտահանումը 2022-ին աճել է մոտ 75 տոկոսով, իսկ դեպի ԵԱՏՄ արտահանումը՝ մոտ 2,5 անգամ: Այսինքն Հայաստանը բավականին մեծ օգուտներ է քաղել այս ապրանքների վերարտահանումից»:

Աղասի Թավադյանը նկատեց, որ պաշտոնապես դա չի գրանցվում որպես վերարտահանում. Գրանցվում է, որ այս ապրանքները մենք արտահանում ենք Ռուսաստան. «Եթե հստակ օրենսդրական տույժեր չսահմանվեն, դժվար է ասել, որ այն ապրանքը, որ արտահանվել է Հայաստանից, եկել է Եվրոպայից: Այդ ամենը վերահսկելը շատ դժվար է: Այսինքն ամենայն հավանականությամբ, շարունակվելու է ապրանքների վերարտահանումը դեպի ՌԴ: Քանի որ տվյալ ապրանքների ներմուծումը Հայաստան մեծ անդրադարձ ունի ՀՆԱ աճի վրա, դրա համար  դրա հնարավոր սահմանափակումը կարող է անդրադառնալ ՀՆԱ-ի զսպման վրա»,-ասաց տնտեսագետը:

Նա նկատեց, որ այս պահին հայաստանյան գործարարներին ոչ այնքան այդ պատժամիջոցներն են հետաքրքիր, որքան ռուբլու փոխարժեքը, որովհետև այժմ մեր արտահանման մոտ 45 տոկոսը գնում է դեպի Ռուսաստան. «Այս տարվա սկզբից ռուբլու փոխարժեքի զգալի անկումը բացասական  անդրադառնում ոչ միայն երարտահանողների, այլև հայ գործարարների արտահանման վրա, օրինակ կոնյակագործության վրա: Այդ պրանքների մրցունակությունը ռուսական շուկայում ընկնում է»:

Հարցին, թե արդյոք մեր գործարարները հնարավոր պատժամիջոցների դեպքում անգամ, եղանակ կգտնեն վերարտահանումը դեպի ռուսական շուկա շարունակելու համար, Աղասի Թավադյանը պատասխանեց. «Տեխնիկայի, տրանսպորտի ներմուծումը բավականին մեծ անդրադարձ ունի ՀՆԱ աճի մեջ, դա ՀՆԱ աճի բաղադրիչներից մեկն է: Այսինքն այդ ապրանքների ներմուծման սահմանափակումը կարող է զսպել ՀՆԱ-ի աճը: Սակայն վերարտահանման ոլորտը հստակ չի կարգավորվում և հստակ չի գրանցվում, որ դա վերարտահանում է: Գրանցվում է որպես արտահանում, և դժվար է դա վերահսկել, նույնիսկ եթե պատժամիջոցներ լինեն: Այսինքն եթե ուղիղ ձևով չի սահմանափակվելու Եվրամիությունից ներմուծումը դեպի Հայաստան, այլ փորձելու են վերահսկել, թե ինչ է վերարտահանվում, դա դժվար է լինելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում