Նիժնի Նովգորոդի շրջանի մայրուղու վրա պայթեցրել են ռուս գրող Զախար Պրիլեպինի մեքենան, վարորդը մահացել է, Պրիլեպինը վիրավորվել է։
Պայթյունի հետևանքով Պրիլեպինը կոտրվածքներ և ուղեղի ցնցում է ստացել, հայտնում է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։
Գրողին ուղղաթիռով տեղափոխել են Նիժնի Նովգորոդի շրջանային կլինիկական հիվանդանոց։