Friday, 10 07 2026
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը

Վարչապետները քննարկել են Հայաստանից Չեխիա արտահանման ակտիվացման հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան քննարկել են Հայաստանից Չեխիա արտահանման ակտիվացման հարցը։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ` անդրադառնալով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, որը վերաբերվում էր երկու երկրների տնտեսական համագործակցության հեռանկաներին և խնդիրներին։

«Մենք, իհարկե, քննարկել ենք Հայաստանից Չեխիայի շուկա արտահանման ակտիվացման հարցը։ Շնորհակալ եմ վարչապետ Ֆիալային այդ գործում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար։

Հայաստանում նույնպես այդ հարցերը քննարկում ենք։ Եվրամիության շուկա մուտք գործելու հետ կապված կան և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ այլ խնդիրներ, բայց կարևոր է, որ մենք մեր արտադրության և արտադրանքի որակի ստանդարտները շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ աշխատենք։ Չնայած հիմա ևս կարող ենք արձանագրել, որ կան արտադրանքներ, որոնք արդեն իսկ այսօր էլ իրենց ստանդարներով կարող են մրցունակ լինել Չեխիայի շուկայում։ Մեր դեսպանները հանդիպման ընթացքում հաստատեցին, որ այդ ներուժը կա և իրենք էլ խոստացան, որ ակտիվ կզբաղվեն այդ հարցով»,- ասաց վարչապետը։

Չեխիայի վարչապետն իր հերթին նշեց, որ 2022 թվականին առևտրի ծավալները ավելացել են 107 տոկոսով, ինչն կտրուկ ավելացում համարեց։

«Մենք խոսեցինք նաև այն մասին, թե ինչ ապրանքներ կարող են հետաքրքրիր լինել Չեխիայի շուկա արտահանելու համար։ Կազմեցինք համապատասխան ապրանքների ցուցակը։

Ինչ վերաբերվում է երկուստեք առևտրի ավելացնելուն, ապա դա բազմաթիվ հանգամանքների հետ է կապված։ Օրինակ՝ պայմանավորվեցինք, որ ցանկանում ենք խորացնել կապերը ժողովուրդների միջև, զարգացնել զբոսաշրջությունը և այդ ամենը կնպաստի փոխադարձ համագործակցությանը և վստահության ամրապնդմանը։ Ի վերջո, մարդիկ ձեր ապրանքները ավելի գրավիչ կհամարեն»,- եզրափակեց Ֆիալան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում