Monday, 20 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Պատկերացնո՞ւմ եք՝ 15-20 օր հերթի մեջ կանգնի ծիրանով բեռնված մեքենան

Նախօրեին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանին անդրադարձել է Լարսում առաջացած խնդիրներին։

Նա նշել է, որ ժամանակ առ ժամանակ որոշակի դժվարություններ են առաջանում  Լարսի անցակետում, բայց հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Լարսի անցակետում ամեն ուղղության վրա երեք ճանապարհ կար, իսկ հիմա 11 ճանապարհ կա․ «Դա մեր համատեղ աշխատանքի արդյունքն է, մեր և մեր ՌԴ գործընկերների համատեղ աշխատանքի և սերտ աշխատանքի ես կասեի, որի արդյունքում հնարավոր եղավ բավականին կարճ ժամանակահատվածում գործընկերների հետ աշխատանքի արդյունքում էապես ընդլայնել թողունակությունը»,-ասել է ։

Հազարավոր բեռնատարներ այսօր էլ մնացել են Վրաստանում՝ գյուղմթերքով ու հեղուկ գազով բեռնված, ինչի հետևանքով հազարավոր տնտեսվարողներ լրջագույն խնդիրներ առաջ են կանգնած։ Նախարարը նշումէ , որ շատ դժվար է այդտեղ մեծացնել անցուղիները, որովհետև կիրճը նեղ է և լրացուցիչ ինժեներական հնարքներ են հարկավոր, որպեսզի կարողանան դա անել։

«Մենք մեկ տարվա ընթացքում ավելացրել ենք երկրորդ մաքսազերծման զոնան՝ մի քանի 100 մեքենայով, էապես շատացրել ենք անցուղիների քանակը և միջինով, կարող եմ ասել, որ այսօր մենք ունենք անհամեմատ ավելի բարենպաստ վիճակ, քան մեկ տարի առաջ, երբ 20-30 օրով էին մեքենաները կանգնում»,- ասաց Վահան Քերոբյանը։ Նա նշել է, թե չի ասում, թե գոհ է այսօրվա վիճակից․ «Մեր նպատակն է այնպես անել, որ Հայաստանը լոգիստիկ առումով շատ լավ կապված լինի աշխարհի հետ»։

Բեռնափոխադրող ընկերության ղեկավար Վարուժան Քոլյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե ուզում ենք լուծում տեսնել, պետք է լինի ժամկետների կրճատումը, և կապ չունի մեկ թե վեց գիծ է աշխատում․

«Եթե բեռնատարը 15-20 օրում է անցնում, դա բարելավում չի կարելի դիտարկել, հերթը որպես այդպիսին չի պակասել։ Այստեղ ուրիշ հարց կա՝ վերջին երկու օրվա մեջ շրջանցիկի վրա մեքենա չկա կանգնած, պակասել են մեքենաները, հերթն այս պահին սկսվում է Նատախտարիից այս կողմ, այսինքն՝ մոտավորապես Ջիվանի գյուղի հատվածում։ Վերջին երկու-երեք օրվա մեջ է  սա եղել շարժը՞,-ասաց Քոլյանը։

Նախորդ տարվա համեմատությամբ, ըստ բեռնափոխադրողի, կա որոշակի փոփոխություն, քանի որ նախորդ տարի ավելի բարդ էր վիճակը․

«Մինչև շրջանցիկի ներքևը մեքենաները կանգնած էին, 20 օրում էին հասնում Լարս, բայց նախորդ տարի նկատի ունեցեք, որ այս սեզոնի մասին չէ խոսքը։ Սա էլ պետք է դիտարկել, այսինքն՝ նախորդ տարի այս ժամանակաշրջանում չունեինք այդպիսի հերթեր։ Այս պահին բանջարեղենը դեռ քիչ է, արտահանումը դեռ համեմատաբար քիչ է, համեմատած հունիս ամսվա հետ։

Եթե այս տեմպով շարունակվի, ամռանը մենք հսկայակական խնդիրներ ենք ունենալու բանջարեղենի արտահանման հետ կապված։ Պատկերացնո՞ւմ եք ՝15-20 օր հերթի մեջ կանգնի ծիրանով բեռնված մեքենան։ Բայց ուզում եմ նշել, որ որոշակի թեթևացում կա բեռների, ի տարբերություն մեկ -երկու շաբաթվա իրավիճակի»,-ասաղց Քոլյանը։

Նա հավելեց, որ այս պահին էլ իրենց ընկերության մեքենաները հերթի մեջ են, այս պահին էլ, պարզապես շարժը մեծացել է, և եթե նախորդ անգամ բեռնատար մեքենան անցել է 10 օրում, հիմա կանցնի 6-7 օրում։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում