Friday, 10 07 2026
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա

Հանրապետական միջազգային ինստիտուտի մարտահրավերը քաղաքական դասին

ԱՄՆ Հանրապետական միջազգային ինստիտուտի՝ IRI նախաձեռնությամբ Հայաստանում հունվար-մարտ ամիսներին անցկացված սոցհարցման տվյալով, ՀՀ քաղաքացիների 64 տոկոսը չի վստահում որևէ քաղաքական գործչի: հարցմանը մասնակցել է 18 տարին լրացած 1513 քաղաքացի: Ըստ հարցման, վստահության ամենաբարձր ցուցանիշն ունեցողը գործող վարչապետն է՝ ընդամենը 13  տոկոս: Կան նաև այլ տվյալներ, սակայն եղածն արդեն իսկ բավարար է արձանագրելու համար հայաստանյան ներկայիս այսպես կոչված ներքաղաքականության կամ հասարակական-քաղաքական կյանքի ճգնաժամը, երբ հանրության շոշափելի մեծամասնությունը չի վստահում քաղաքական որևէ գործչի:

Այլ կերպ ասած, Հայաստանի հանրության 64 տոկոսը ակտիվ, թե պասիվ, բայց դուրս է քաղաքական գործընթացներից, կամ ավելի շուտ՝ Հայաստանում ծավալվող գործընթացները, հասարակական-քաղաքական կյանքն է ըստ էության «դուրս» Հայաստանի քաղաքացիների նկատելի մեծամասնությունից, չի վայելում այդ մեծամասնության վստահությունը, չի արտահայտում այդ մեծամասնության տրամադրություններն ու պատկերացումները: Սա ըստ էության աննախադեպ խզում է, որը խոսում է Հայաստանի քաղաքական օրգանիզմի անկենսունակության, ընդհանրապես հայաստանյան քաղաքականության անկենսունակության մասին: Մյուս կողմից, սա խոսում է նաև այն մասին, թե Հայաստանում որքան մեծ է քաղաքական «այլընտրանքային» գործունեության պահանջարկը՝ 64 տոկոս: Գործունեություն, որը ուղղված կլինի հենց այդ թիրախային սեգմենտին:

Հասկանալի է, որ անիրատեսական է հեռանկարը, թե մեկ ուժը կամ գործիչը կարող է վերցնել այդ ամբողջ սեգմենտի վստահության պաշարը: Բայց, փաստացի, Հայաստանի հանրության 64 տոկոսը ըստ էության քաղաքական գործունեության, քաղաքական արդիականության խոպան է: Հարցն այն է, թե կա՞ն ուժեր, որոնք պատրաստ են այդ խոպանում աշխատանքի, քանի որ այդ աշխատանքը չի լինելու դյուրին, պահանջելու է համբերատարություն, ռազմավարական պլանավորման կարողություն, երկարաժամկետ հայեցակարգային մշակումներ: Եվ այդ ամենով հանդերձ՝ քաղաքական մտքի արդիականություն: Այդ իմաստով, հանրապետական միջազգային ինստիտուտի հարցումը մարտահրավեր է Հայաստանի քաղաքական սուբյեկտներին, հասարակական-քաղաքական կարող միավորներին: Եթե այդ մարտահրավերը մնում է անարձագանք, ապա առկա պատկերը, որ արտացոլել է ՀՄԻ սոցհարցումը, ակնառու մարտահրավեր է Հայաստանի պետականության զարգացմանը, որովհետև չի կարող զարգանալ պետականություն, որտեղ քաղաքականությունը գործնականում կտրված է հասարակության գերակա մեծամասնությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում