Monday, 17 06 2024
Մեկնարկել է ԶՈւ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացը
Ռուսաստանը կուսումնասիրի վրացի քաղգործիչների խնդրանքը վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ. Պեսկով
Իսրայելի նախագահն ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Լիբանանի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը
20:20
Բրիտանիայում երեք ընկերություն հետ է կանչել իր ապրանքների մի մասը վարակի բռնկման պատճառով
Արարատ Միրզոյանը և Ռիչարդ Վերման հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը դիտարկել են նաև ՀՀ դիմակայունության ամրապնդման համատեքսում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քաղաքական խորհրդակցություններում ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարությունները քննարկել են երկկողմ համագործակցության, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր
19:40
Fastex-ն աջակցում է բիենալեում Հայաստանի մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը
ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսլանդիային
Սևակի գրիչը սթափեցնող է. այսօր մեծանուն գրողի հիշատակի օրն է
19:10
Իսպանիայի պաշտպանության նախարարը դեմ է հանդես եկել Ուկրաինա զորք ուղարկելուն
19:00
Կոլումբիայում գնդակոծել են փոխվարչապետի ընտանիքին տեղափոխող ավտոմեքենան
755 մլն դրամի արգելանք. Իշխան Զաքարյանի ընտանիքն անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Հանրաքվեն կարող է էապես նոր որակ և բովանդակություն հաղորդել մեր ներքին քաղաքական իրավիճակին
18:50
Միջուկային տերությունները 91 միլիարդ դոլար են ծախսել միջուկային զենքի վրա. ICAN
«Ներքին թուրքի» ձեռքից հայ հերոսի սպանության հետքերով
18:40
Չեխիայի զորավարժարանում տեղի է ունեցել զինամթերքի պայթյուն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
18:20
Իրանն ու Աֆղանստանը քննարկել են իրավիճակը Գազայում
ԱԺ լսումներ կլինեն. ԵՄ-ին ՀՀ անդամակցության հայտ ներկայացնելու շուրջ հանրաքվե անցկացնելու թեմայով
Իսրայելի բանտերում 9.000 կալանավոր կա
Մոսկվան Թեհրանին է ներկայացրել Կովկասի վերաբերյալ Անկարայի առաջարկնե՞րը
17:50
Պուտինը կայցելի Հյուսիսային Կորեա և Վիետնամ
Մեր բոլոր լուծումները ԵՄ-ում չեն, մեր լուծումները Հայաստանում են՝ չծայրահեղացնենք. Սոնա Ղազարյան
Շինուհայրի բնակիչների հետ խոսեցինք Իրական Հայաստանի սահմանազատման գործընթացի մասին․ Փաշինյան
17:40
Եվրամիությունը աջակցում է Վրաստանի ժողովրդին. Բորել
17:30
Իսրայելը պատասխանել է Լուկաշենկոյի հակասեմիտական հայտարարությանը
«Կիևի համար խաղաղության հաջորդ պայմաններն ավելի կոշտ են լինելու». Նարիշկին
Polish Aid-ի շրջանակներում Հայաստանն ու Լեհաստանը ստորագրել են նոր ծրագրերի պայմանագրեր
29 հոգի կալանավորվել է՝ ընդդիմության ակցիաների ընթացքում տարաբնույթ հանցանքների մեղադրանքով

Փոքր Վեդին տարեկան կտնտեսի շուրջ 1 միլիոն դրամ

Փոքր Վեդին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի 19 բնակավայրերից մեկն է, որը գտնվում է զբոսաշրջային ակտիվ երթուղու՝ Խոր Վիրապ տանող միջպետական մայրուղու վրա։ Տարիներ շարունակ գյուղ մտնող ճանապարհը մթնշաղից հետո հայտնվել է խավարում՝ խնդիրներ ստեղծելով վարորդների ու հետիոտների համար: Իսկ բնակավայրում եղած լուսավորության հին համակարգը գործել է գազային ու շիկացման լամպերով, եղել ոչ արդյունավետ ու շատ ծախսատար։ Համայնքը մեծ գումարներ է ներդրել լամպերը փոխելու համար։ Նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում Փոքր Վեդիում խնդիրն արդեն լուծվել է: Ավելին՝ տարեկան կտնտեսվի շուրջ 1 միլիոն դրամ: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր են իրականացրել այս գյուղում:

Տարիների գործընկերները հավատարիմ են մնում մարզերն ուշադրության կենտրոնում պահելու որդեգրած սկզբունքներին: Փոքր Վեդիում արտաքին լուսավորության արդիականացված համակարգի համար տեղակայվել են 100 վատտ հզորությամբ էներգախնայող ԼԵԴ լուսարձակներ։ Լուսավորվել է շուրջ 2 կմ ճանապարհ՝ գյուղի գլխավոր փողոցն ու գյուղ մտնող հատվածը, ինչի նպատակով չորս հենասյան վրա տեղադրվել են լուսարձակներ:

Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, FPWC-ի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը և համայնքի բնակիչները։

«Առհասարակ, բոլոր երկրներում զարգացման լոկոմոտիվը հիմնականում մայրաքաղաքն է: Դա բնական է, սակայն հարկավոր է խուսափել բոլոր ծրագրերը մի տեղ կենտրոնացնելու և մայրաքաղաք-պետություն կառուցելու գայթակղությունից: Մարզերի համաչափ զարգացումը նույնքան կարևոր և լուրջ մարտահրավեր է: Վիվա-ՄՏՍ-ի կառավարման մոդելում էական տեղ է հատկացվում պատասխանատու մոտեցմանը: Տարբեր բնակավայրերում ենթակառուցվածքներ զարգացնելը բխում է այդ տրամաբանությունից: Մեր ծրագրերի շնորհիվ Հայաստանում տարեցտարի ավելանում է էներգախնայող համակարգից օգտվող գյուղերի թիվը: Լուսավորված փողոց ունենալը քաղաքի մենաշնորհը չէ: Դա քաղաքակիրթ կենսաձևի տարրական պայման է», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Վեդի խոշորացված ու սահմանամերձ համայնքը, մոտ գտնվելով Հայաստանի ամենակարևոր բնապահպանական տարածքներին, մեր գործընկերության թիրախում է։ Դա ենթադրում է, որ մոտ ապագայում այստեղ զարգացման տարբեր ծրագրեր ու ներդրումներ ենք անելու», – ասել է FPWC-ի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Ծախսարդյունավետ ենթակառուցվածքների գործարկման համար, համադրելով տեխնոլոգիական և բնապահպանական ոլորտների նորարարական մոտեցումները, Վիվա-ՄՏՍ-ն ու FPWC-ն պարբերաբար խոշոր ծրագրեր են իրականացնում սահմանապահ, ինչպես նաև հեռավոր համայնքներում: Միայն 2022 թվականին, Վիվա-ՄՏՍ-ն այդ նպատակով ներդրել է ավելի քան 120 մլն. դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում