Tuesday, 21 07 2026
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Կողմ եմ հանքի շահագործմանը, բայց եթե ժողովուրդը դեմ է, համայնքի ղեկավարը չի կարող թքած ունենալ նրանց կարծիքի վրա

Մեղրեցիները շարունակում են պայքարել Լիճքի հանքի շահագործման դեմ։ Օրերս նրանք  փակել էին համայնքապետարանի շենքի մուտքը՝ թույլ չտալով անգամ հանրային լսումներ։ Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանի խոսքով՝ օրենքի պահանջն է՝ պետք է լինեն լսումներ, ժողովուրդը օրենքով սահմանված կարգով կորոշի՝ Լիճքի հանքը կշահագործվի՞, թե՞ ոչ։ Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ Մեղրիում նշանակված հանրային քննարկումը չի կայացել, որովհետև բնակիչները թույլ չեն տվել նախաձեռնողներին մուտք գործել համայնքապետարան։

Բագրատ Զաքարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին որևէ բան չի ձեռնարկվում. «Առաջին հանրային լսումը չի կայացել բոյկոտի արդյունքում, երկրորդ լսում այս պահին նախատեսված չէ: Մարդիկ, որոնք եկել էին այդ օրը, մեծ մասը դեմ էր հանքի շահագործմանը: Այդ օրը առավոտյան 9.40-ից մինչև 10.20-ը ժողովուրդը փակել էր համայնքապետարանի դռները և թույլ չէր տալիս, որպեսզի կայանա առաջին հանրային լսումը:

Ցանկացած հանք շահագործելու համար անհրաժեշտ են հանրային լսումներ, դա օրենքի պահանջն է: Յուրաքանչյուր հանրային լսումն ունի իր նշանակությունը: 4 հանրային լսում անցնելուց հետո համապատասխան գերատեսչությունը այդ նյութերն ստանալուց հետո նոր ՏԿԵ նախարարությունը տալիս է հանքարդյունաբերողի թույլտվություն և կնքում պայմանագիր: Դա ճանապարհ է, որը հանքարդյունաբերողը պետք է անցնի: Փաստորեն այդ ճանապարհի հենց առաջին քայլը չկայացավ»,-ասաց Բագրատ Զաքարյանը:

Նա հավելեց, որ եթե օրենքով սահմանված կարգով հանրային լսումներ չիրականացվեն, ոչ միայն տվյալ հանքը, այլ ցանկացած հանք չի կարող շահագործվել, բացառությամբ, երբ կառավարությունը ինչ-որ մի տարածք ճանաչի գերակա շահ և հիմնավորի, որ դա անհրաժեշտ է. «Համենայնդեպս, ներկա պահին հանրային լսումների մասին օրենքով միակ ճանապարհը այն է, ինչը ես ասացի»:

Դիտարկմանը, որ այն քաղաքական թիմը՝ «Հանրապետություն» կուսակցությունը, որը ներկայացնում է համայնքապետը, կողմ է հանքի շահագործմանը, արդյոք այստեղ հակասություն չի առաջանում, համայնքի ղեկավարն արձագանքեց. «Մեր քաղաքական թիմը, այդ թվում նաև ես, կողմ ենք հանքերի շահագործմանը, բայց դա չի նշանակում, որ քաղաքական թիմը եթե կողմ է, ուրեմն քաղաքական թիմը ներկայացնում է մի ամբողջ ժողովրդի կարծիքը: Դա մեր ժողովուրդն է, մեր հասարակությունը, որը բազմաշերտ են քաղաքական թիմերը: Ես ինքս կողմ եմ հանքարդյունաբերությանը, հատկապես այս պարագայում, երբ լուրջ տնտեսական զարգացում է պետք մեր պետությանն ու կառավարությանը, որպեսզի կարողանանք պետական մասշտաբով խնդիրներ լուծել, առաջին հերթին անվտանգության առումով: Բայց դա չի նշանակում, որ եթե ժողովուրդը դեմ է, համայնքի ղեկավարը պետք է թքած ունենա ժողովրդի կարծիքի վրա: Դա որևէ կերպ բարոյական չէ, և դա իմ ոճը չէ: Եթե ժողովուրդը որոշում է, որ տվյալ տարածքում հանք չպետք է լինի, ուրեմն չպետք է լինի: Մնացածն օրենքով ամրագրված է:

Ժողովուրդը մեր ընկերներն են, բարեկամներն են, հարևաններն են, ամեն մեկն իր կարծիքն ունի: Ժողովրդի մեջ կան նաև մարդիկ, որոնք կողմ են հանքի շահագործմանը: Ո՞վ է ասել, որ ամբողջ ժողովուրդը դեմ է: Ժողովրդի մի հատվածը կողմ է, մի հատվածը դեմ է, ու դա նորմալ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում