Monday, 13 07 2026
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան

Հարկեր չվճարելու համար մեղադրանքներ են ներկայացվել «Ալեքս տեքստիլ»-ի տնօրենին

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության վերաբերյալ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տրիկոտաժե արտադրատեսակների արտադրությամբ և դրա վաճառքով զբաղվող «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերության կողմից արտադրված և մատակարարված ապրանքների ծավալները, վաճառքից առաջացած եկամուտները թաքցնելու և միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու համար նշված ընկերության տնօրեն Մ. Մ.-ն ՍՊԸ-ի արտադրամասի պետ Ա. Հ.-ի օժանդակությամբ ներգրավել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «ԱԿԹՐԵՅԴ–ՍՈՖԹ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Վ. Ս.-ին։ Վերջինս վճարի դիմաց «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ում ներդրել է «1C» առևտրային ծրագիրը, որը համակցել է էլեկտրոնային սերվերային համակարգին և սերվերային համակարգն ու դրա պարունակած՝ «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ի և այլ կազմակերպությունների իրական շրջանառությունների վերաբերյալ տվյալները թաքցրել իր հաշվառման հասցեի նկուղում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

Մ.Մ.-ի և Ա.Հ.-ի հանձնարարությամբ Վ. Ս.-ն ներդրված առևտրային ծրագրից օգտվելու հասանելիություն է տրամադրել «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ մի շարք աշխատակիցների, այդ թվում՝ գլխավոր հաշվապահ Ռ. Ս.-ին և արտադրամասի պետ Ա. Հ.-ին։ Արդյունքում՝ ծրագրից օգտվելու հասանելիություն ունեցող անձինք «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերության իրականացրած տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկությունները մուտքագրել են առևտրային ծրագիր և իրական շրջանառության վերաբերյալ տվյալները կուտակել հիշյալ տան նկուղային հարկում թաքցված սերվերային համակարգում: Հարկ է նշել, որ նույն սերվերային համակարգից հայտնաբերվել են նաև «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից թաքցրած շրջանառության վերաբերյալ տեղեկությունները։

Այդ կերպ «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ տնօրենը, տիրապետելով ընկերության կողմից արտադրված և իրացված ապրանքների իրական շրջանառությանը, ընկերության գլխավոր հաշվապահի հետ նախնական համաձայնությամբ և արտադրամասի պետի, ինչպես նաև ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող վերոնշյալ ընկերության հիմնադրի օժանդակությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ ավելացված արժեքի հարկ և շահութահարկ չվճարելու նպատակով, որը տույժերով հանդերձ կազմել է 1.144.765.709 ՀՀ դրամ, 2019թ. սեպտեմբեր ամսից 2023թ. փետրվար ամիսը ներառյալ թաքցրել են «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերության հարկվող գործարքների մի մասը և հարկման օբյեկտը։ «Ալեքս Տեքստիլ» ՍՊ ընկերության կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկային փաստաթղթերով ցույց է տրվել ավելի քիչ շրջանառություն և 2019թ. սեպտեմբերից մինչև 2023թ. փետրվար ամիսների ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, 2019-2021 թվականների շահութահարկի տարեկան հաշվարկներում մտցվել են խեղաթյուրված տվյալներ։

Նախաքննության ընթացքում «Ալեքս Տեքստիլ» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է առանձին վարույթ, որի ընթացքում խուզարկություններ են կատարվել «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերության գործունեության վայրերում, ինչպես նաև ընկերության տնօրենի, արտադրամասի պետի, ընկերության հիմնադիրների բնակության վայրերում։

Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ ընկերության տնօրեն Մ. Մ.-ի և գլխավոր հաշվապահ Ռ. Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ընկերության արտադրամասի պետ Ա. Հ.-ի, ինչպես նաև ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող վերը նշված ընկերության սեփականատեր Վ. Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են և նույն օրը վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։

Ներկայացված մեղադրանքում «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ պատասխանատու անձինք իրենց մեղավոր են ճանաչել, և պատճառված վնասը վերականգնելու նպատակով լրացուցիչ հաշվարկված 1.144.765.709 ՀՀ դրամ հարկային պարտավորությունների գումարը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում